478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Մասնագետների վերապատրաստման ոլորտում Հայաստանը կհամագործակցի ԱՊՀ բոլոր երկրների հետ
13:01
19 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/.Չորեքշաբթի հայ խորհրդականները հաստատեցին  «ԱՊՀ անդամ-երկրների մասնագետների որակավորումը և մասնագիտական վերապատրաստումը բարձրացնելու համագործակցության մասին» համաձայնագիրը։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, համաձայնագիրը նախատեսում է ԱՊՀ երկրների հետ համագործակցություն հաստատել և ընդլայնել՝ մասնագետների որակավորումը և վերապատրաստումը  բարձրացնելու բնագավառում։

«Փաստաթղթի նպատակն է՝ արագացնել Համագործակցության երկրների տնտեսությունների տեխնոլոգիական բարեփոխումների ընթացքը։ ՀՀ արդարադատության նախարարությունը կարծում է, որ հանրապետության կողմից ստորագրած համաձայնագիրը պարտավորություն չի դնում՝ արդեն գործող օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու վերաբերյալ»,- ասաց Մկրտչյանը։

Նախարարի խոսքով, փաստաթղթի վավերացումը Հայաստանի համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի նախատեսում, ինչը հաստատում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը։

ՀՀ կրթության և գիտության նախարարը հաղորդեց, որ համաձայնագրով նաախտեսվում է երկրի համագործակցությունը տարբեր ոլորտների մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև հետբուհական կրթությունը շարունակելու բնագավառում։

Մկրտչյանը վստահեցրեց, որ համաձայնագիրը կօգնի կանոնակարգել ԱՊՀ երկրների տարբեր կրթական համակարգերը, ինչպես նաև կհեշտացնի Բոլոնյան հռչակագրին միանալու գործընթացը։

««ԱՊՀ անդամ-երկրների մասնագետների որակավորումը և մասնագիտական վերապատրաստումը բարձրացնելու համագործակցության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. մայիսի 25-ին՝ Յալթայում։ Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը։

Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ներպետական բոլոր անհրաժեշտ գործընթացները կատարելուց հետո։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: