478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում 106 մարդ մեղադրվում է մարտի 1-2-ի անկարգություններին մասնակցելու համար. Գլխավոր դատախազություն
11:35
19 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 106 անձի, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է տեղեկացրել ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը։

Նա նշել է, որ դատարանի որոշմամբ, բոլոր 106 անձնանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կալանավորված և ձերբակալված անձանց թվում անչափահասներ և կանայք չկան։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի, ավելի քան 230 մարդ ստացել են տարբեր վնասվածքներ։

«Բոլոր մեղադրյալներին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված քրեական հանցագործություններ կատարելու համար՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու, իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին չենթարկվելու կոչեր անելու, սահմանադրական կարգի խախտմամբ, պետական իշխանությունը յուրացնելուն  ուղղված գործողություններ անելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու համար», - տեղեկացրել է մամուլի քարտուղարը։

Միաժամանակ նա նշել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ զանգվածային միջոցառումներին մասնակցելը ՀՀ գործող օրենսդրությամբ քրեական հանցագործություն չի համարվում։ «Որևէ մասնակից չի ձերբակալվել, չի կալանավորվել, եթե նրա գործողություններում առկա չեն եղել քրեական հանցագործության հատկանիշներ», - նշել է նա։

Մամուլի քարտուղարն ավելացրել է, որ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու փաստի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կարևորելով հասարակության ստուգված և անաչառ տեղեկատվություն ստանալու իրավունքը և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության թափանցիկությունն ու հրապարակայնությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ձևավորվել է հանրային իրազեկման աշխատանքային խումբ, որի առջև խնդիր է դրվել  ապահովել նշված քրեական գործի նախաքննության արդյունքների վերաբերյալ հանրությանը՝ ԶԼՄ-ներին, քաղաքացիներին և  հասարակական կազմակերպություններին պարբերաբար տեղեկատվության տրամադրումը։

Քննչական ծառայության ղեկավարության առջև խնդիր է դրվել պարզել ֆիզիկական հարկադրանքի կամ ուժի ենթարկված անձանց, ինչպես նաև գործադրված հատուկ միջոցների տեսակը, եղանակը, հետևանքը, հարկադրանքի ենթարկված անձի գործողությունները ֆիզիկական ուժ կամ այլ հարկադրանք կիրառելու պահին, հրազեն գործադրման յուրաքանչյուր դեպքում՝ հրազենի տեսակը, տրամաչափը, գործարանային համարը, հաշվառման վայրը, հրազենն ու ռազմամթերքն ստանալու և ապա հանձնելու  տեղն ու ժամը, կրակոցների արձակման ռեժիմը, նպատակաուղղվածությունը, ուղղությունը, հատկացված և երադարձված փամփուշտների քանակը: --0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։