478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևի ընդունումը Հայաստանի դիվանագիտական կորպուսի բացթողումն է. փորձագետ
19:10
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից Ղարաբաղի հարցի բանաձևի ընդունումը Հայաստանի դիվանագիտական կորպուսի հերթական բացթողումն է, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Փաստաթուղթը ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։ Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել մասնավորապես ՎՈւԱՄ և  ԻԿԿ (Իսլամական Կոնֆերանս կազմակերպություն) անդամ երկրները: ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերը չունեն կատարման պարտավորեցնող ուժ։

«Այս փաստաթղթի ընդունումը Հայաստանի դիվանագիտական կորպուսի հերթական բացթողումն է, դեռ ավելին, Ադրբեջանը մշտապես օգտվելու է այս բանաձևից՝ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ով է կողմ քվեարկել դրան»,- երեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա կարծիքով, Ադրբեջանն ընտրել է բանաձևի մասին մշտապես հիշաատկելու քաղաքականությունը, ինչի կապակցությամբ բանաձևը կանոնավոր կերպով առաջ է քաշվելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բոլոր հաջորդ նիստերին՝ բանաձևին սատարող երկրների թիվն ավելացնելու նպատակով։

Նա նշեց, որ պաշտոնական Երևանը պետք է օգտվի նման հնարավորություններից, որոնց բացակայությունը նույնպես խոսում է Հայաստանի դիվանագիտական կորպուսի պասիվության մասին։

«Այս առումով, Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ակտիվություն ցուցաբերի և համապատասխան աշխատանքներ ձեռնարկի առավելապես այն երկրների հետ, որոնք ձեռնպահ են մնացել քվեարկությունից, այդ թվում՝ մեզ ավանդական-բարեկամական երկրների՝ Ուրուգվայի, Արգենտինայի, Վենեսուելայի, Հունաստանի հետ»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ պարզաբանող աշխատանքներ կարելի է ձեռնարկել նաև մնացած 39-ը երկրներից մի քանիսի շրջանում, որոնք քվեարկել են բանաձևի օգտին, մասնավորապես՝ Գամբիայի, Ջիբուտիի, Մալազիայի շրջանում։ «Սակայն, որոշ երկրների հետ, օրինակ՝ Թուրքիայի և Պակիստանի, անիմաստ է աշխատելը»,- կարծում է փորձագետը։

«Եթե մենք այսօրվանից սկսենք լուրջ աշխատանք տանել, ապա արդեն ՄԱԿ ԳԱ-ի հաջորդ նստաշրջանում կարող ենք կանխել բանաձևի քննարկումների շարունակությունը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Դեռ ավելին, ինչպես կարծում է փորձագետը, Հայաստանը չպետք է զիջումներ անի այս հարցում, առավել ևս, որ բոլոր իրավական հիմքերը խոսում են հայկական կողմի օգտին։

«Հայաստանը բազմաթիվ պատճառներ ունի բանաձևեր ներկայացնելու համար, մասնավորապես, հայկական կողմը փոխհատուցում է տվել երկրից մեկնած ադրբեջանցիներին, սակայն պատասխան փոխհատուցում չի ստացել։ Մենք ունենք Նախիջևանում գերեզմանոցի կործանման տեսանյութերը, Սումգայիթում ադրբեջանցիների գործողություններն ապացուցող փաստավավերագրական վկայություններ, կան Ադրբեջանի պետական պաշտոնյաների կողմից օտարատյացության մասին հնչեցված բազմաթիվ հայտարություններ, ինչը նույնպես արգելված է։ Սակայն, մինչ օրս մենք ոչ մի բանաձև չենք առաջարկել, որը մինչև վերջ ենք տարել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: