483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը միանում է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի ԵԽ կոնվենցիային
18:57
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ-ն երեքշաբթի նիստում քննել է Եվրախորհրդի մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կոնվենցիան հաստատելու մասին հարցը։

Ինչպես հարցը ներկայացնելով հաղորդեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը, կոնվենցիան ապահովում է թրաֆիկինգի իրական և պոտենցիալ զոհերի պաշտպանությունը։

«Կոնվենցիան նախատեսում է աշխատանքներ ձեռնարկել մարդկանց առևտուրը կանխելու, թրաֆիկինգի զոհերին օգնելու, օրենսդրությունը բարեփոխելու նպաատկով։ Հատուկ ուշադրություն է հատկացվում երեխաների իրավունքների պաշտպանությանը»,- տեղեկացրեց Վարդանյանը։

Նրա խոսքով, փաստաթղթի համաձայն նախատեսվում է մոնիտորինգ անցկացնել թրաֆիկինգի գործընթացին հետևելու և փորձագետների խումբ ձևավորելու համար։

Ինչպես տեղեկացրեց նախարարը, Հայաստանն արդեն միացել և հաստատել է թրաֆիկինգի դեմ պայքարի մի շարք միջազգային համաձայնագրերի և կոնվենցիաների։

Վարդանյանն ավելացրեց, որ քննարկվող ԵԽ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի կոնվենցիայի նորմերը ՀՀ Սահմանադրական դատարանը ճանաչել է որպես երկրի Հիմնական օրենքին համապատասխան։

«Կոնվենցիայի հաստատումը Հայաստանի վրա աննշան ֆինանսական պարտավորություններ է դնելու»,- ավելացրեց նախարարը։

Մարդկանց առևտրի (թրաֆիկինգի) դեմ պայքարի Եվրոխորհրդի կոնվենցիան ստորագրվել է Վարշավայում՝ 2005թ. մայիսի 16-ին։ Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

2007թ. նոյեմբերի 19-ի դրությամբ կոնվենցիան ստորագրել է 36 երկիր, հաստատել՝ տասը։ Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2008թ. փետրվարի 1-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: