487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Աբովյանի գաղութում նոր մեկուսարան է բացվել
17:25
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Աբովյան» քրեակատարողական հաստատությունում երեքշաբթի նոր քննչական մեկուսարան է բացվել։

«Նոր մեկուսարանը լիովին համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին»,- լրագրողներին ասաց «Աբովյան» ՔԿՀ պետ, գնդապետ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, նախկին մեկուսարանը կառուցվել է 1958թ. և գտնվում է անմխիթար վիճակում։ «Ստուգումների համար մեր հաստատություն պարբերաբար այցելում են ինչպես տեղական կառույցների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, և հիմա մենք կարող ենք արժանի ընդունելություն ցույց տալ այդ պատվիրակություններին»,- նշեց նա։

Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ հենց այսօր նոր քննչական մեկուսարան կտեղափոխվեն գաղութին կից պահվող բոլոր ձերբակալված քաղաքացիները՝ 24 կին և 27 անչափահաս։

Իր հերթին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ, գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանը նշեց, որ Աբովյանի գաղութում բացված նոր մեկուսարանի հիմնական նպատակն է բարելավել ձերբակալվածների և դատապարտվածների կենսապայմանները։

«Այսօր մենք շահագործման ենք հանձնել «Աբովյանի» ՔԿՀ մեկուսարանը, իսկ օրերս սկսելու ենք մեկուսարանի կարճաժամկետ և երկարաժամկետ սենյակների կապիտալ վերանորոգումը»,- ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով, մինչև 2010 թվականը նախատեսվում է նորմալ կենցաղային պայմաններ ապահովել հանրապետության բոլոր քրեակատարողական հաստատություններում։

«Աբովյան» ՔԿՀ-ն կից նոր մեկուսարանի շինարարության համար Հայաստանի պետբյուջեն ծախսել է 280 մլն. դրամ (մոտ 905,6 հազ. դոլար)։

Նոր քննչական մեկուսարանը նախատեսված է մոտավորապես 100 ձերբակալվածների համար, մեկուսարանի առաջին հարկում գտնվում է 10 երկտեղանոց, իսկ երկրորդ հարկում՝ 20 չորստեղանոց խցեր։ Մեկուսարանը ունի չորս բաղնիք և չորս զբոսանքի հրապարակ։ Բացի այդ, նոր քննչական մեկուսարանի ողջ ատրածքը գտնվում է  թաքնված տեսախցիկների դաշտում։

Մեկուսարանի յուրաքանչյուր խուց հագեցած է նոր հարմարավետ կահույքով, սանհանգույցները վերանորոգված են ժամանակակից եվրոպական չափորոշիչներով, իսկ շենքը ունի շուրջօրյա սառը և տաք ջրամատակարարում։

Աբովյանի գաղութում գտնվող ձերբակալվածների և դատապարտվածների ընդհանուր թիվը կազմում է 182 մարդ, որոնցից 133-ը՝ կին, իսկ 49-ը՝ անչափահաս։

Հայաստանի տարածքում գործում է 12 քրեակատարողական հաստատություն, ևս երկուսը գտնվում են շինարարության փուլում։ Գործող ՔԿՀ-ում, ըստ Արդարադատության նախարարության տվյալների, պահվում է 3 հազար 532 մարդ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։