481.79
+0.02
538.93
-1.33
8.53
+0.03
+19
Եղանակը Երևանում
Հայ
ANCA-ն ողջունում է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին դեմ է քվեարկել
14:43
18 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն (Armenian National Committee of America - ANCA) ողջունում է ԱՄՆ-ի դիրքորոշումը, որը դեմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Ադրբեջանի  ներկայացրած Լեռնային Ղարաբաղի մասին բանաձևին։

«Մենք ողջունում ենք դեմ քվեարկությունը՝ պաշտոնական Բաքվի այս ապակառուցողական փորձին, որը վնասում է ԵԱՀԿ խաղաղ կարգավորման գործընթացին», - երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը մեջբերեցին ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համպարյանի խոսքերը կոմիտեի մամուլի ծառայությունից։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ-երկրներից 147-ը։ ՄԱԿ անդամ 100 երկրներ ձեռնպահ են մնացել  բանաձևի քվեարկության ժամանակ. բանաձևով Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Ռուսաստանի հետ մեկտեղ եղել են «դեմ» քվեարկածների թվում։

Համպարյանի խոսքերով, Բաքվի հիմնական նպատակը ընթացիկ բանակցային գործընթացի դադարեցումն է, ինչի վկայությունն է ռազմական գործողությունների վերսկսման մասին հնչած սպառնալիքները և Լեռնային Ղարաբաղի վրա վերջին հրաձգությունները։

«Պաշտոնական Բաքուն փորձում է հանրության ուշադրությունը շեղել Ադրբեջանում տեղի ունեցող նախընտրական գործընթացներից», - կարծում է Համպարյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: