478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մտադիր են ավելացնել օլիմպիական ուղեգրերի թիվը
14:26
18 Մարտի 2008

Հունահռոմեական ոճի հայ ըմբիշները մտադիր են ավելացնել օլիմպիական ուղեգրերի թիվը, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ասաց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը։

«Այսօրվա դրությամբ հունահռոմեական ոճի մեր մարզիկներն արդեն նվաճել են օլիմպիական երկու ուղեգիր. նրանք են Արման Ադիգյանը՝ 66 կգ քաշային կարգում և Յուրի Պատրիկեևը՝ 120 կգ քաշային կարգում», - ասաց մարզիչը։

Միաժամանակ գործակալության զրուցակիցը հույս հայտնեց, որ ուղեգրերի թիվը կհասնի հինգի։ «Այս նպատակով մենք կմասնակցենք մի շարք միջազգային առաջնությունների», - ավելացրեց Ջուլֆալակյանը։

Այսպես, ապրիլի 1-6-ը հայ մարզիկները կմասնակցեն Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությանը, որը կանցկացվի Ֆինլանդիայի Տամպերե քաղաքում։

«Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն յոթ ըմբիշներ։ Կայանալիք մրցությանը մենք հույս ունենք նվաճել ևս մեկ վարկանիշ՝ Օլիմպիադային մասնակցելու համար», - ասաց նա։

Բացի այդ, ընթացիկ տարվա մայիսին նախատեսված են երկու միջազգային վարկանիշային առաջնություններ՝ Իտալիայում և Սերբիայում։

«Իտալիայում մայիսի 8-11-ը կխաղարկվի երկու վարկանիշ, իսկ Սերբիայում՝ երեք», - պարզաբանեց մարզիչը։

Միաժամանակ Ջուլֆալակյանն ավելացրեց, որ հայ ըմբիշների հիմնական մրցակիցները Ռուսաստանի, Վրաստանի, Իրանի և Կուբայի մարզիկներն են։

«Այսօրվա դրությամբ հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական ուղեգրերի ամենամեծ քանակը՝ 4 ուղեգիր, նվաճել է Ռուսաստանը», - եզրափակեց մարզիչը։

2008 թ.-ի Ամառային օլիմպիական խաղերը տեղի կունենան օգոստոսին՝ Պեկինում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: