480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի արդարադատության նախարարն առաջարկում է թույլատրել քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներին մարտական զենք կրել
14:13
18 Մարտի 2008

Երեքշաբթի նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավորները քննարկել են «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է թույլատրել քրեակատարողական ծառայության  աշխատակիցներին մարտական զենք կրել։ Ինչպես լրացումների նախագիծը ներկայացնելիս տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, փաստաթղթով վերացվում են «Զենք մասին» և «Քրեակատարողական ծառայության մասին» (ՔԿԾ) օրենքների միջև հակասությունները։

«Փոփոխությունների փաթեթը խթանում է նաև ծառայության առավել արդյունավետ գործունեությունը», - փաստեց նախարարը։

Դանիելյանի խոսքերով, ՔԿԾ մասին օրենքը նախատեսում է քրեակատարողական հաստատությունների աշխատակիցների կողմից մարտական կամ ծառայողական զենքի կիրառման հնարավորությունը, մասնավորապես՝ նրանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումներին, քրեակատարողական հիմնարկի շենքի, կառույցի կամ շինության վրա խմբակային կամ զինված հարձակումներին  դիմադրելու, ինչպես նաև գերիներին կամ զավթված տրանսպորտային միջոցները ազատելու համար։

Միաժամանակ, ինչպես հիշեցրել է նախարարը, «Զենքի մասին» օրենքով սահմանվել էր, որ մարտական զենք կարող են կիրառել Պաշտպանության նախարարության աշխատակիցները, Ներքին զորքերի և Ազգային անվտանգության ծառայության, Քաղաքացիական պաշտպանության ռազմականացված ստորաբաժանումների և Պետական սուրհանդակային ծառայության ծառայողները։

«Ցանկում չկան ՔԿԾ աշխատակիցները, փաթեթով առաջարկվում է այդ կատեգորիայի անձանց ներառել անհրաժեշտության դեպքում մարտական զենք կիրառելու իրավունք ունեցող աշխատակիցների ցանկում», - ավելացրել է Դանիելյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։