486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանը Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի բանաձևով ուրախանալու պատճառ չունի. ՀՀ ԱԳ նախարար
11:50
18 Մարտի 2008

Ադրբեջանը Ղարաբաղի մասին ՄԱԿ-ի բանաձևով ուրախանալու պատճառ չունի, հայտարարել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը` 39 «կողմ», յոթ «դեմ» ձայներով։ Քվեարկությանը մասնակցել է ՄԱԿ 192 անդամ-երկրներից 147-ը։ ՄԱԿ անդամ 100 երկրներ ձեռնպահ են մնացել  բանաձևի քվեարկության ժամանակ. բանաձևով Ադրբեջանը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Փաստաթղթում ընդգծվում է «Ադրբեջանի հանրապետության գրավված տարածքներից հայկական բոլոր ուժերի անհապաղ, լիովին և անվերապահ դուրսբերման» անհրաժեշտությունը։

ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, Ռուսաստանի հետ մեկտեղ եղել են «դեմ» քվեարկածների թվում։

Փաստաթուղթը, որից ձեռնպահ է մնացել 100 երկիր, ազգերի քննարկմանն է ներկայացվել, երբ դեռ մեկ ամիս էլ չէր անցել փետրվարի 17-ին Սերբիայի Կոսովո երկրամասի՝ անկախության հռչակումից, որն արդեն ճանաչել է շուրջ 30 պետություն։

«Չարժե ուշադրություն դարձնել Հայաստանի դիվանագիտական պարտության մասին Ադրբեջանի հայտարարություններին։ Լավ կլիներ, որ այդ բանաձևը չանցներ, սակայն ես գոհ եմ այս փաստաթղթի վերաբերյալ երկրների մի ամբողջ շարքի դիրքորոշումից», - ասել է Օսկանյանը։

Նրա խոսքերով, բանաձևը կրում է միայն խորհրդատվական բնույթ։

«Բանաձևին չաջակցեց ավելի քան 150 երկիր, իսկ երեք կարևորագույն երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն փաստաթղթին ուղղակի դեմ քվեարկեցին», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ եթե այդ բանաձևը կրեր պարտադիր բնույթ, ապա ձեռնպահ երկրներն ուղղակի դեմ կքվեարկեին։

Նրա խոսքերով, փաստաթղթերի վերաբերյալ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումը պետք է Ադրբեջանի համար այն բանի ազդանշանը լինի, որ հարցի լուծումը բանակցային գործընթացն է, այլ ոչ թե բանաձևի ընդունումը։

«Նման բանաձևերը չեն կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը։ Խնդիրը կարգավորող միակ փաստաթուղթը այն է, որի տակ կստորագրեն Ադրբեջանը, Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը», - ասել է Օսկանյանը։

Նրա խոսքերով, Ադրբեջանը զբաղվում է ինքնախաբեությամբ։

«Եթե Ադրբեջանը սկսի հավատալ այդ ինքնախաբեությանը և բանաձևը համարի խնդրի լուծման ուղենիշ, ապա դա վտանգավոր է։ Սակայն եթե Ադրբեջանը դա անում է ներքին օգտագործման համար, ապա դա ուրիշ հարց է», - նշել է ՀՀ ԱԳ նախարարը։

Նա հիշեցրել է, որ բանաձևին կողմ են քվեարկել, մասնավորապես, ՎՈՒԱՄ երկրները, Ուզբեկստանը և Սերբիան։

«Չեմ ուզում անտեսել բանաձևին կողմ քվեարկած երկրները։ Մենք պետք է աշխատենք նրանց հետ։ Հենց նման աշխատանքի շնորհիվ է, որ մնացած երկրները ձեռնպահ են մնացել քվեարկության ժամանակ», - ասել է Օսկանյանը։

Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն չի ղեկավարվի բանաձևով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքում, և այն Ադրբեջանի համար հիմք չի ծառայի՝ խնդրի ռազմական կարգավորման փորձերի համար։

Օսկանյանի կարծիքով, Ադրբեջանի կողմից բանաձևն ընդունելու հիմնական պատճառը Կոսովոյի հարցն է և որոշ աստիճանով՝ նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։

«Բանաձևի նախագիծը Գլխավոր Ասամբլեայի օրակարգում էր երկու տարի, և համանախագահներին (ԵԱՀԿ Մինսկի խումբ – «Նովոստի-Արմենիա») հաջողվում էր համոզել Ադրբեջանին՝ հանել հարցը քվեարկությունից։ Ադրբեջանն ինքն էլ էր հասկանում իրավիճակի ոչ շահավետությունը, երբ նրան աջակցում են միայն երկու տասնյակ իսլամական երկրներ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, լավագույն դեպքում, ձեռնպահ կմնան», - ասել է Օսկանյանը։

Նրա խոսքերով, Կոսովոյից հետո ադրբեջանական կողմը, ծանրութեթև անելով ստեղծված իրավիճակը, որոշել է հարցը ներկայացնել քվեարկության՝ որոշ երաշխիքներ ստեղծելով իր համար։

«Սակայն մենք միշտ ասել ենք, որ Կոսովոն չի կարող նախադեպ լինել Ղարաբաղի համար, և ղարաբաղյան խնդրի լուծումից անկախ՝ Հայաստանը կշարունակի գործընթացը և կհասնի Ղարաբաղի ինքնորոշմանը։ Հետևաբար, բանաձևը չպետք է հանգստացնի Ադրբեջանին», - ասել է Օսկանյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: