484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների նոր դաշտ ստեղծու փորձ կանի. փորձագետ
19:37
17 Մարտի 2008

Թուրքիան, հնարավոր է, Հայաստանի հետ հարաբերությունների նոր դաշտ ստեղծելու փորձ կանի։ Այսպիսի կարծիք  երկուշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը։

«Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի՝ հայկական պետության նորընտիր ղեկավար Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նոր դրույթներ կան, որոնք վկայում են, որ Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացմանն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկել»,-ասաց նա։

Սակայն, Սաֆրաստյանի խոսքերով, Հայաստանի նախագահական ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձությունները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ մոտեցումները կտրուկ փոխեցին ոչ միայն թուրքական մամուլում, այլև վերլուծական կենտրոններում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմության անցկացրած հանրահավաքները, որոնցով ընդդիմությունը բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը, վերածվեցին անկարգությունների և ցուցարարների և իրավապահների ընդհարման։

Ստեղծված իրավիճակից ելնելով՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին հրամանագիր է ստորագրել՝ մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։

«Ռազմավարական հետազոտությունների թուրքական առաջնակարգ վերլուծական կենտրոններից մեկը քննադատել է Թուրքիայի ղեկավարի՝ Հայաստանի նորընտիր նախագահին «ժամանակից շուտ» արված ուղերձը, իսկ թուրքական մամուլը Հայաստանի հետընտրական իրադարձությունները բնորոշել է որպես երկրում «գունավոր» հողափոխություն և իր երկրի կառավարությանը խորհուրդ է տվել՝ սպասել Հայաստանի մայրաքաղաքում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը»,- հստակեցրեց Սաֆրաստյանը։

Ընդ որում թուրքագետը նշեց, որ այդ ամենով հանդեձ, Թուրքիան սկսել է փոփոխությունների ենթարկել իր դիրքորոշումները։

«Մասնավորապես, Եվրախորհրդարանի թուրք պատգամավորներից մեկը հայտարարել է, որ Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ պետք է ելնի նախագահ Գյուլի ուղերձում նշված դրույթներից և չպետք է հիմնվի թուրքական մամուլում  վերջին ժամանակներս արտացոլված հարմարավողականության վրա»,-ասաց նա։

Այս կապակցությամբ Սաֆրաստյանը կարծում է, որ մոտ ապագայում Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հանդեպ կվարվի երկու հարթություններով։ Մի կողմից Թուրքիան կհետևի Գյուլի ուղերձին և կջանա Հայաստանի հետ հարաբերություններ հարթելու ճանապարհներ գտնել, իսկ մյուս կողմից հայկական պետության վրա կշարունակվի տեղեկատվական ճնշում գործադրվել։

«Խոսքը թուրքակական մամուլում շրջանառվող լուրերի մասին է, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում տեղակայված են Քրդիստանի Աշխատանքային կուսակցության ռազմաբազաները, որոնց նկատմամաբ հնարավոր է Թուրքիայի կողմից ռազմական ուժի կիրառում»,-հստակեցրեց նա։

Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են թուրքական կողմի առաջ քաշած նախապայմանների պատճառով։ Մասնավորապես, Թուրքիան Հայաստանից պահանջում է հրաժարվել Օսմանյան կայսրությունում Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Հայերի ցեղասպանության միջազգային ճանաչումից, որի ժամանակ սպանվել է մոտ մեկ ու կես միլիոն հայ։

Դրանից բացի, Թուրքիան ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում  ադրբեջանամետ դիրքորոշման կողմնակից է։

Հայ-թուրքական սահմանը փակվել է 1993 թվականից պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: