482.13
-0.46
538.83
-4.47
8.55
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
«Լինսի» հիմնադրամի ներկայացուցիչները ծանոթացել են Հայաստանում իրագործվող ընթացիկ ծրագրերին
19:18
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լինսի» հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը և հիմնադրամի փոխատենապետ Հարութ Սասունյանը երկուշաբթի շրջայց են կատարել հիմնադրամի ծրագրերում ընդգրկված կառույցների շինհրապարակներ:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից, նրանք ծանոթացել են «Դպրոցաշինություն» ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 125, 168 և 194 դպրոցների վերանորոգման աշխատանքներին:

«Ճանապարհաշինություն» ԾԻԳ-ի տնօրեն Էդուարդ Բեզոյանը  ներկայացրել է Հերացի, Սարալանջ և Ավետիսյան փողոցները միացնող նոր մայրուղու շինարարության ընթացքը, որը նախատեսվում է ավարտել 2008թ. օգոստոսին:

Ծրագրերի պատասխանատուները հիմնադրամի ներկայացուցիչներին հավաստիացրել են, որ աշխատանքներն իրականացվում են պահանջվող որակով և կավարտվեն նախատեսված ժամկետներում:

Լինսի հիմնադրամը ֆինանսավորվում է հայկական ծագմամբ ամերիկյան գործարար, միլիարդեր Քըրք Քըրքորյանի կողմից։ «Լինսի» հիմնադրամի առաջին ծրագիրը 2001-2003թթ. կազմել է 150 մլն. ԱՄՆ դոլար։

Ներկայումս, իրականացման փուլում է գտնվում հիմնադրամի երկրորդ ծրագիրը, որն արժե 60 մլն ԱՄՆ դոլար։ Այդ միջոցներով իրականացվելու է երեք նախագիծ. ճանապարհաշինություն՝ 20 մլն., Երևանի փողոցների վերականգնում՝ 20 մլն., և դպրոցների բարեկարգում (նույն արժողությամբ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։