486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
2007 թվականին «Արմավիա» ընկերությունը փոխադրել է ավելի քան 572 հազար ուղևոր
19:00
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. 2007թ.-ին «Արմավիա» Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը  չարթերային և կանոնավոր չվերթերով տեղափոխել է 572 հազար 300 ուղևոր, ինչը 21 տոկոսով բարձր է 2006թ. ցուցանիշից։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ավիաընկերության լրատվական ծառայությունից, օդանավերի ուղևորա-բեռնափոխադրումների ընդհանուր կոմերցիոն ծանրաբեռնվածությունն ավելացել է միջինը 6 տոկոսով, իսկ ավիավառելիքի ծախսը կրճատվել 2 տոկոսով՝ 2006թ. համեմատ։

2008թ. մարտից Հայաստանի ազգային փոխադրողը սկսել է իրականացնել նոր չվերթեր՝ Երևան-Մարսել, Երևան-Աստրախան-Երևան, Երևան-Ռիգա-Երևան, որոնք կանոնավոր կդառնան ամռան շրջանում։

«Արմավիան» նաև ժամանակակից օդանավեր է ձեռք բերել, ինչը թույլ է տվել կատարելագործել ավիափոխադրումների կառուցվածքը և ապահովել ընդլայնված և արդյունավետ չվերթերի ցանցի զարգացման ծրագրերը։

2008թ. փետրվարի 1-ին «Արմավիա» ավիաընկերության օդանավերի պարկը համալրվել է նոր օդանավով՝ Bombardier  CRJ –100 ER։ Այս կարգի օդանավը շահագործվում է՝ նոր միջազգային կամ ներքին չվերթեր իրականացնելու համար։

Այս պահին արդեն չվերթեր են իրականացվում դեպի Հալեպ, Մինսկ, Օդեսա, Սիմֆերոպոլ, իսկ հետագայում նախատեսվում է չվերթեր բացել դեպի Թեհրան, Բեյրութ և այլ ուղղություններով։ 2008թ. մայիսին ընկերությունը նախատեսում է ձեռք բերել նոր օդանավ՝ Airbus-320։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային փոխադրողը։  Ընկերությունը ստեղծվել է 1996թ-ին, հիմնադիրներն են «Ավիաֆին» ՍՊԸ-ն և «Միկա Արմենիա Թրեյդինգ» ՍՊԸ-ն։  2005թ. հունիսից ընկերության արժեթղթերի 100%-ի սեփականատերն է MIKA Armenia Trading  ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այսօր ավիաընկերությունը իր հաճախորդներին առաջարկում է Հայաստանում խոշորագույն չվերթերի ցանց դեպի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների քաղաքներ, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» իրականացնում է շաբաթական ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ աշխարհի 10 երկրների 22 ուղղություններով։

Ավիաընկերության օդանավերի պարկը բաղկացած է չորս А320, երկու  А319 օդանավերից, մեկ Բոինգ 737-300 օդանավից, խորհրդային  արտադրության Յակ-42 և Իլ-86, ինչպես նաև կանադական CRJ-100ER  օդանավերից։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։