487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի մամուլի քարտուղարը հերքում է խոսքի ազատության ճնշումների մասին լուրերը
18:42
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում խոսքի ազատության վրա ճնշումների մասին պնդումները իրականությանը չեն համապատասխանում, հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

«Այս պահին Երևանում մտցված արտակարգ դրության հետ կապված ԶԼՄ-ների համար գործում են ժամանակավոր սահմանափակումներ, որոնք արդեն զգալիորեն մեղմացվել են։ Դրանք կշարունակվեն ևս մի քանի օր, որից հետո կհանվեն»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Սողոմոնյանը։

2008 թ.-ի մարտի 1-ին, ելնելով ստեղծված իրավիճակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր է ստորագրել, ինչը կապված է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ցույցերի հետ. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 14-ից ուժի մեջ է մտել ՀՀ նախագահի նոր հրամանագիրը, որը ԶԼՄ-ների համար նախատեսված սահմանափակումները որոշակի չափով մեղմացրել է։ Մինչ այդ ԶԼՄ-ները ներքաղաքական հարցերի վերաբերյալ կարող էին հրապարակել  միայն պաշտոնական տեղեկատվություն։ Նոր հրամանագրով ԶԼՄ-ներին արգելվում է տալ պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն, ինչպես նաև անօրինական միջոցառումներին մասնակցելու կոչեր։

Սողոմոնյանը նշեց, որ Արտակարգ դրություն հայտարարելու և որոշ կետեր մեղմացնելու մասին նախագահի հրամանագրերում հստակորեն բաժանված են ԶԼՄ-ների գործունեության բոլոր գործառույթները և առանձնահատկությունները։

Սակայն, ինչպես նշեց մամուլի քարտուղարը, Հայաստանում շարունակում են հնչել խոսքի ազատության սպառնալիքի մասին հայտարարություններ, այդ թվում՝ արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։

«Մեզ համար այս իրարանցումն անհասկանալի է մի շարք պատճառներով, մասնավորապես, բոլորի համար ակնհայտ է, որ Հայաստանում խոսքի ազատությանը վերջ չի դրված, դա բացարձակապես այդպես չէ, խոսքը ընդամենը որոշակի սահմանափակումների մասին է, որոնց հիմքում հանրության անվտանգության և երկրի կայունության հարցն է»,- ասաց Սողոմոնյանը։

Միաժամանակ նա նշեց, որ ԶԼՄ-ները կարող են ակնհայտորեն ապակայունացնող դեր կատարել, այդ թվում՝ զրուցակցի խոսքը խեղաթյուրելու ճանապարհով։ «Անիմաստ և մի փոքր տարօրինակ են հայտարարություններն այն մասին, որ հարկավոր է անհապաղ հանել սահմանափակումները, քանի որ դրանք, այսպես թե այնպես, հանվելու են մի քանի օրից»,- կարծում է Սողոմոնյանը։

Մյուս կողմից նա իրականությունը խեղաթյուրող է համարել որոշ հայկական լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, թե  իրենց գործունեությունը խոչընդոտվում է՝ հիշեցնելով, որ Արտակարգ դրության ռեժիմը մեղմացնելու մասին նախագահի հրամագարի համաձայն, ուժի մեջ է մնում միայն «զանգվածային լրատվության միջոցների կողմից ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության հրապարակումը» դրույթը։

Սակայն, ինչպես նշեց Սողոմոնյանը, ԱԴ ռեժիմը մեղմացնելուց հետո որոշ թերթերի խմբագրությունները, որոնք վերջին օրերին լույս չէին տեսնում, որոշել են նորից տպագրվել։

«Որոշ թերթերի տպաքանակներ առգրավվել են հրատարակչությունից, և դրանց տարածումն արգելվել է, քանի որ դրանցում հրապարակված էր ակնհայտորեն սուտ տեղեկատվության մարտի 1-ի անկարգությունների զոհերի թվի, քաղաքական կալանավորների, կալանավորներին ծեծելու և նրանց նկատմամբ բռնություններ կիրառելու մասին»,- ասաց նախագահի մամուլի քարտուղարը։

Միաժամանակ նա ավելացրեց, որ ի տարբերություն տպագիր մամուլի, ինտերնետ-կայքերի և էլեկտրոնային ԶԼՄ-ների տեղեկատվության բովանդակության նկատմամբ հսկողություն իրականացնելու, ապակայունացնող տվյալները կամ սադրիչ կոչերը հայտնաբերելու հնարավորություն գրեթե չկա։

Ինչպես ասաց մամուլի քարտուղարը, ստեղծված իրավիճակը վկայում է այն մասին, որ Հայաստանը դեռ շատ անելիք ունի տեղեկատվական անվտանգությունն ապահովելու առումով։

«Տեղեկատվական դաշտում ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր է գործող լրագրողների համար՝ տեղեկատվությունը տարբաժանելու և այն տարածելու միջոցների առումով»,- ասաց Սողոմոնյանը։

Նա նշեց, որ Հայաստանի տեղեկատվական դաշտը պատրաստ չէ աշխատել խիստ քաղաքական պայքարի պայմաններում, որը, դրա հետ մեկտեղ, արհեստականորեն հրահրվում է, ինչն էլ բերում է արմատական անհանդուրժողականության։

«Սակայն իրականությունն ապացուցել է, որ անհրաժեշտ է սովորել աշխատել նույնիսկ նման պայմաններում և սխալներ թույլ չտալ»,- ամփոփեց Սողոմոնյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։