483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը չպետք է շտապի Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցում. փորձագետ
17:10
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը չպետք է շտապի Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցում, կարծում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Ես կարծում եմ, որ պաշտոնական Երևանի այն դիրքորոշումը, որ մոտ ապագայում ճանաչելու է Կոսովոյի անկախությունը, ճիշտ է, սակայն այս հարցում պետք չէ շտապել»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց նա։

Սաֆրաստյանը նշեց, որ միջազգային իրավունքի ներկայիս մեկնաբանության տեսանկյունից Կոսովոն իսկապես իրենից նախադեպ է ներկայացնում։

«Մյուս կողմից Կոսովոյի դեպքը շատ բանով տարբերվում է ղարաբաղյան հակամարտության հակամարտությունից»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով այս հարցի վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշմանը՝ փորձագետը պատասխանեց, որ թուրքական դիվանագիոտւթյունը չի թաքցնում այն մեծ գոհունակությունը, որով ընդունեց Կոսովոյի անկախության ճանաչման մասին լուրը։

«Այս իրադարձությունը մտնում է թուրքական դիվանագիտության ընդհանուր մոտեցումների շրջանակների մեջ՝ Բալկաններում նոր մուսուլմանական կենտրոն ստեղծելու առումով»,- ասաց նա։

Սաֆրաստյանի խոսքով, բոլորին էլ հայտնի է, որ Թուրքիան և Ալբանիան հիանալի հարաբերությունների մեջ են։

«Բացի այդ, Թուրքիան միջազգային կառույցներում համակողմանի աջակցություն է ցույց տալիս Ալբանիային»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Թուրքիան համապատասխան քաղաքականություն է վարելու նաև Կոսովոյի նկատմամբ։

Մինչ այդ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Կոսովոյի անկախության ճանաչման հարցը դեռևս պետք է լրջորեն ուսումնասիրվի և քննարկվի։

«Մենք Կոսովոն նախադեպ չենք համարում այն առումով, որ տեսանելի ապագայում չենք պատրաստվում ճանաչել ԼՂՀ անկախությունը։ Բայց քանի որ մենք միշտ ժողովուրդների ազատ ինքնորոշման  իրավունքի կողմնակից ենք եղել, ապա այս առումով, իհարկե, ողջունում ենք Կոսովոյի անկախության հարցը»,- ասաց Սարգսյանը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: