477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահի աշխատանքային ժամանակացույցը որևէ փոփոխություն չի կրել
17:04
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին աշխատում է նորմալ աշխատանքային ռեժիմով։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀ նախագահի  մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի լիազորությունների ժամկետը լրանում է ապրիլի 9-ին։

«Տվյալ պահին նախագահն իրականացնում է Սահմաանդրությամբ իր վրա դրված բոլոր պարտականությունները, ընդ որում, նախագահի ներկայիս աշխատանքային ժամանակացույցը չի տարբերվում պետության ղեկավարի սովորական աշխատանքային ռիթմից։ Նախագահը շարունակելու է այդպես աշխատել մինչև ժամկետի լրանալը»,- ասաց Սողոմոնյանը։

Նա նաև համոզմունք հայտնեց, որ մինչև իր լիազորությունների ժամկետի լրանալը նախագահը դեռևս հնարավորություն կունենա հանդիպել մամուլի հետ։

«Դեռ չեմ կարող ասել, թե կոնկրետ երբ, բայց կարող եմ վստահեցնել, որ մինչև պետության ղեկավարի լիազորությունների ժամկետի ավարտը լրագրողները հնարավորություն կունենան հանդիպել Քոչարյանի հետ և նրան ուղղել իրենց հետաքրքրող հարցերը»,- ասաց Սողոմոնյանը։

Միաժամանակ, պատասխանելով իր հետագա ճակատագրին վերաբերող հարցին, մամուլի քարտուղարը նշեց, որ դեռ չգիտե, թե ինչով է զբաղվելու նախագահի լիազորությունների ավարտից հետո։

«Ես դեռևս չեմ հետաքրքրվել այդ հարցով և չեմ քննարկել դա։ Սակայն, հնարավոր է, որ քննարկեմ այն մոտ ժամանակներս»,- ասաց Սողոմոնյանը։

Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներով նախագահական ընտրություններում ձայների 52,82 տոկոսով հաղթել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։

ՀՀ նորընտիր նախագահի երդման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: