486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
Կոսովոյի անկարգությունների ընթացքում հայ խաղաղապահները չեն տուժել. ՀՀ ՊՆ
16:55
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները չեն տուժել այդ երկրամասում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում, երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։

«Որևէ առնչություն մենք չենք ունեցել, հայ խաղաղապահներից ոչ մեկը չի տուժել, ամեն ինչ լավ է»,- ասաց Շահսուվարյանը։

ՄԱԿ-ի քաղաքացիական առաքելության ոստիկանության հատուկ ուժերի (UNMIK) աշխատակիցները վաղ առավոտյան գրոհով հետ են վերցրել Կոսովսկա-Միտրովիցայի դատարանի շենքը, որն ուրբաթ օրվանից զավթել էին արդարադատության սերբ աշխատակիցները՝ պահանջելով վերադարձնել իրենց աշխատատեղերը։

Գրոհից հետո տեղի ունեցած ընդհարումները շարունակվել են օրվա առաջին կեսի ընթացքում։ Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ և աղմկող նռնակներ է օգտագործել։

Կոսովոյի ոստիկանության տվյալներով, դատարանի ազատված շենքում ձերբակալվել է 53 սերբ։ Ձերբակալվածների մի մասին ցուցաարրները խլել են ոստիկանության աշխատակիցներից, որոնք փակել էին փողոցը։

ՄԱԿ-ի առաքելության ներկայացուցիչ Ալեքսանդր Իվանկոյի խոսքով, ոստիկանությունը ձերբակալել է մոտ 40 սերբերի, որոնք ներկայումս գտնվում են մեկուսարանում՝ Պրիշտինայում։

Հայ զինծառայողները հունական գումարտակի կազմում մասնակցում են Կոսովոյում խաղաղապահ առաքելությանը 2004թ.-ի փետրվարի 12-ից:  Կոսովոյում խաղաղապահ առաքելություն է իրականացնում 34 հայ «կապույտ բերետավոր»։

2008 թվականից նախատեսվում է Կոսովոյում գտնվող հայ խաղաղապահների կազմը հասցնել վաշտի՝ բաղկացած երկու դասակից (70 մարդ)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: