484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունների երկու տուժածներ դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. ՀՀ առողջապահության նախարարություն
16:41
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Երևանի բուժհաստատությունների վերակենդացաման բաժանմունքներում դեռևս գտնվում է երկու մարդ, որոնք տուժել են մարտի 1-2-ի փողոցային անկարգություններից։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից, մարտի 17-ի տվյալներով հիվանդանոցներում դեռևս մնում է 12 տուժած, որոնցից երկուսը զինծառայողներ են, երկուսը՝ Ոստիկանության աշխատակիցներ և ութը՝ քաղաքացիական անձինք։

Առողջապահության նախարարության տվյալներով, նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկող ընդդիմության ակցիաների մասնակիցների և իրավապահ մարմինների ընդհարումներից հետո բուժօգնություն ստանալու նպատակով Երևանի հիվանդանոցներ է դիմել 131 մարդ, որոնցից 72-ը՝ զինծառայող։

Տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում մայրաքաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, N2 բուժմիավորումում, N3 հիվանդանոցում, «Էրեբունի» ԲԿ-ում և «Արմենիա» ԲԿ-ում, ինչպես նաև պրոֆ.Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտւտում։

ՀՀ գլխավոր դատախազության տվյալներով, անկարգությունների հետևանքով տուժել է 230 մարդ։ Ստացած վնասվածքներից մահացել է ութ մարդ, որոնցից մեկը՝ Ոստիկանության աշխատակից։

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ակցիաները մարտի 1-2-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների։

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված դրությունը՝ ՀՀ նախագահի հրամանով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները: