483.01
-0.2
590.82
-1.55
8.56
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական դաշինքի ստեղծումը քիչ հավանական է. թուրքագետ
16:33
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մոտական ժամանակներս Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական դաշինքի ստեղծումը քիչ հավանական է, հայտարարեց ՀՀ ԳԱԱ արևելագիոտւթյան ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Թուրքիան դժվար թե գնա Ադրբեջանի հետ անմիջական ռազմական դաշինք ստեղծելու ճանապարհով, քանի որ դա կթուլացնի Թուրքիայի դիրքերը, և նա ստիպված կլինի իր քաղաքականությունը վարել որոշակի շրջանակներում»,- երկուշաբթի Երևանում լրագրողներին ասաց պրոֆեսոր-թուրքագետը։ Նրա կարծիքով, այսօր դրան պատրաստ չեն թուրքական դիվանագիտությունը և բանակի ղեկավարությունը։

Հիշեցնելով, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը սկսվել է դեռևս 90-ական թվականներից՝ Սաֆրաստյանը նշեց, որ վերջին ժամանակներս Թուրքիան փորձեր է արել ստեղծել ոչ միայն թուրք-ադրբեջանական դաշինք, այլ նաև ներգրավել Վրաստանին։

«Դրա համար որպես առիթ ընտրվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, ինչպես նաև դրա պաշտպանությունը կազմակերպելու անհրաժեշտությունը»,- պարզաբանեց նա։

Սակայն, թուրքագետի խոսքով, վերջին ժամանակներս նկատելի է թուրք-վրացական հարաբերությունների զարգացման դանդաղում՝ Վրաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սառեցման միտումի ֆոնի վրա, ինչն էլ իր հերթին պայմանավորված է Վրաստանի տարածքում ադրբեջանական համայնքի գոյությամբ։

«Այսպիսով, Թուրքիայի՝ Ադրբեջանի և Վրաստանի հետ ռազմական դաշինք ստեղծելու նպատակը դեռևս շատ հեռավոր հեռանկար է»,- կարծում է նա։

Այս կապակցությամբ Սաֆրաստյանը նշեց, որ Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական մերձեցմանն այսօր դեմ է նաև ԱՄՆ-ն։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։
16:00
15 Հունվարի 2018
ՀՀԿ–ն հայտնել է ՀՀ նախագահի ընտրությունների հավանական ամսաթիվը
Խմբակցությունը դեռ չի կողմնորոշվել նախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուի հարցում
20:11
12 Հունվարի 2018
Հայաստանը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ. ՀՀ նախագահ
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է լուրջ քաղաքական շրջափուլ, ասել է ՀՀ նախագահը։
15:32
12 Հունվարի 2018
Հայաստանը վերջին տարիների ընթացքում առաջին անգամ կմասնակցի Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին
Վարչապետ Կարեն Կարապետյանը կմասնակցի Դավոսում հունվարի 23-ից 26-ը կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումին:
11:55
12 Հունվարի 2018
ՍԴ նախագահի Գագիկ Հարությունյանի համար նոր պաշտոն են պատրաստում
Այս տարվա մարտի 23-ին լրանում է Գագիկ Հարությունյանի 70-ամյակը, հետևաբար՝ նաև պաշտոնավարման ժամկետը:
11:25
12 Հունվարի 2018
Գեներալական «սխոդկա». զինվորական բարձրագույն շրջանակը ՀՀ պաշտպանության նախարարի իր թեկնածուն ունի
Հայաստանի հանրապետական կուսակցութունը քննարկում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտոնանկության հարցը:
16:21
11 Հունվարի 2018
ԱՄՆ-ի պետդեպը Հայաստանը ճանաչել է ուղևորությունների համար ամենաանվտանգ երկրներից մեկը
Բացի Հայաստանից, նույն խմբում է ներառվել նաև Վրաստանը: Իսկ Ադրբեջանը ներառվել է երկրորդ խմբում:
13:43
11 Հունվարի 2018
ԶԼՄ-ները հրապարակել են ՀՀ պաշտպանության նախարարի թեկնածուի անունը
Հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի հավանական թեկնածուի անունը:
10:41
09 Հունվարի 2018
Հայտնի է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի նոր պաշտոնն ապրիլից հետո
Հայտնի է դարձել, թե ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ինչ նոր պաշտոն է զբաղեցնելու:
17:14
28 Դեկտեմբերի 2017
ԵՄ–ի հետ գործընկերության համաձայնագիրն ուղղվել է վավերացման
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հավանություն է տվել 2017 թվականի նոյեմբերի 24–ին ստորագրված ԵՄ–ի հետ համապարփակ և ընդլայնված համաձայնագրին։