477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի բանաձևը կարող է վնասել բանակցություններին. ՀՀ նախագահի մամուլի քարտուղար
16:12
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած բանաձևը, որն առաջարկել է Ադրբեջանը, կարող է սպառնալիքի տակ դնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, կարծում է ՀՀ նախագահի  մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

Մարտի 14-ին ՄԱԿ Գլխավոր Ասամբլեան ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը՝ Ադրբեջանի «զավթած» տարածքներից հայկական ուժերի անհապաղ դուրսբերման պահանջով, որը խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի ու հարակից տարածքների նկատմամբ իր իրավունքը։

Փաստաթուղթը ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան «դեմ» են քվեարկել։ Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել մասնավորապես ՎՈւԱՄ և  ԻԿԿ (Իսլամական Կոնֆերանս կազմակերպություն) անդամ երկրները: ՄԱԿ-ի ԳԱ-ի բանաձևերը չունեն կատարման պարտավորեցնող ուժ։

«ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունը ցույց է տալիս, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ներկայացուցիչները կարծում են, որ այս բանաձևը կարող է սպառնալիքի տակ դնել ողջ բանակցային գործընթացը»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Սողոմոնյանը։

Նախագահի մամուլի քարտուղարը նշեց, որ այս պահին տարաբնույթ հարցեր են առաջանում, այդ թվում՝ որքանով է Ադրբեջանը լուրջ վերաբերվում բանակցային գործընթացին։

«Ես դեռևս չեմ ուզում անդրադառնալ այն հարցին, թե կմնա, արդյոք, Հայաստանը բանակցությունների այս ձևաչափում, թե դուրս կգա, գործընթացը ցույց կտա։ Սակայն ակնհայտ է, որ նման քայլերը չեն կարող բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- եզրափակեց Սողոմոնյանը։

Միաժամանակ նա նկատեց, որ պաշտոնական Երևանը դեռևս չի քննարկում իր վերաբերմունքի փոփոխությունն այն երկրների նկատմամբ, որոնք կողմ են քվեարկել ՄԱԿ ԳԱ բանաձևի ընդունմանը։ «Սակայն ես վստահ եմ, որ քվեարկության արդյունքները միշտ կլինեն մեր ուշադրության կենտրոնում»,- ասաց Սողոմոնյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: