483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևի ընդունումն անսպասելի չէր Հայաստանի համար
15:05
17 Մարտի 2008

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ առաջարկած բանաձևի ընդունումը Հայաստանի համար անսպասելի չէր, քանի որ պարզ էր, որ այդպես էլ պետք է լիներ, հայտնեց Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը։

»Մենք ոգևորված ենք, որ քաղաքակիրթ երկրները ձեռնպահ մնացին բանաձևի վերաբերյալ այս կամ  այն դիրքը բռնելուց՝ հասկանալով, որ դրանով նրանք օգուտ չեն բերի ոչ բանակցային ընթացքին, ոչ էլ  հարցի կարգավորմանը»,-ասաց նա երկուշաբթի լրագրողներին։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մարտի 14-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևը Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից հայկական ուժերն  անմիջապես հանելու պահանջով, որով խնդրում է հաստատել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների հանդեպ իր իրավունքը։

Փաստաթուղթն ընդունվել է 39 «կողմ», յոթ «դեմ» և 100 ձեռնպահ ձայներով։ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, որոնք Լեռնային Ղարաբաղի կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ են, դեմ են քվեարկել այս փաստաթղթին։ Փաստաթղթի ընդունմանը հավանություն են տվել մասնավորապես ՎՈՒԱՄ-ի և  ԻԿԿ (Իսլամական Կոնֆերանս կազմակերպություն) անդամ երկրները:

Սողոմոնյանը նշեց, ոչ Հայաստանի  արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարն արդեն սպառիչ պատասխան է տվել այս թեմայով։

«Սա առաջին դեպքը չէ, որ իրավական ուժ չունեցող փաստաթուղթ է ընդունվում։ Չեմ կարծում, որ հայկական կողմը պետք է դրանից անհանգստանա կամ այս հարցը հատուկ մեկնաբանությունների կարիք ունի»,-ավելացրեց նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։