478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը ԵԱՀԿ ներկայացուցիչներին ներկայացրել է երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը
13:16
17 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ԵԱՀԿ ներկայացուցիչներին ներկայացրել է երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշպանության նախարարի մամուլի քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, հանդիպմանը մասնակցել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ  Կապինոսը, ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի մարդու իրավունքների հարցերով խորհրդական Ռոբերտ Ուլը և  ԵԱՀԿ գրասենյակի ներկայացուցիչները:

«Հյուրերը նպատակ ունեին տեղեկատվություն ստանալ երկրում ընթացող հետընտրական զարգացումներում ՀՀ զինված ուժերին վերապահված դերակատարության մասին։ Հարությունյանը հայտնել է, որ համաձայն Արտակարգ դրության հայտարարման մասին ՀՀ նախագահի հրամանագրի 3-րդ կետի` արտակարգ դրության ապահովումը վերապահվել է ՀՀ ոստիկանությանը և ՀՀ պաշտպանության նախարարությանը», - տեղեկացրեց Շահսուվարյանը։

Նախարարը նշել է, որ արդեն 15 օր է, ինչ Երևան քաղաքում հայտարարված է արտակարգ դրություն և  փաստել, որ մինչ օրս խախտումներ չեն արձանագրվել: Հարությունյանը նկատել է, որ Արտակարգ դրության պայմաններում բանակի դերակատարությունը սահմանափակվում է հատուկ նշանակության օբյեկտների պահպանությամբ:

 

Կապինոսն իր հերթին հայտնել է, որ ԵԱՀԿ-ն  մինչ օրս և այսուհետ էլ մտադիր է ցուցաբերել հավասարակշռված մոտեցում։ Նա վկայակոչել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Իլկա Կաներվայի (Ilkka Kanerva) ` Հայաստանի իշխանություններին և ընդդիմությանը ուղղված կոչը, որով ակնկալվում է հարաբերությունները կարգավորել միմիայն քաղաքական երկխոսության ճանապարհով:

Հանդիպման ընթացքում կողմերը նաև արդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում իրավիճակի սրմանը։ Կապինոսը մտահոգություն է հայտնել  այդ կապակցությամբ՝ տեղեկացնելով, որ վերջին իրադարձությունների մասին նա իր հերթին հաղորդել է  Վիեննա` ԵԱՀԿ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: