487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Անկարգությունների շրջանում ՀՀ իշխանությունների գործողությունները համապատասխանում էին Սահմանադրությանը. խոսնակ
20:04
14 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները կատարել են քայլեր, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ՀՀ ԱԺ խոսնակ Տիգրան Թորոսյանը՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի հետ հանդիպման ժամանակ։

«Արդեն արտակարգ իրավիճակի սահմանափակումները մեղմացվել են` ՀՀ նախագահը փոփոխություններ է կատարել երեք կետերում»,- «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ ընթացող բողոքի ցույցերը, կապված նախագահական ընտրությունների արդյունքների հետ, որում հաղթել է վարչապետ Սերժ Սարգսյանը, վերածվեցին անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների։

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Թորոսյանի խոսքով, սահմանափակումները մեկ նպատակ ունեն միայն` կայունացնել իրավիճակը և բացառել հասարակության մեջ նման բացասական երևույթների կրկնությունը:

Անդրադառնալով վերջին օրերին հնչած տարբեր օտարերկրյա հայտարարություններին` Աժ նախագահը դրանք ոչ համարժեք գնահատեց, մասնավորապես երբ ասվում է, որ պետք է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և երկխոսություն սկսել ընդդիմության հետ։

Այս համատեքստում նա նշեց, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները միակ ընդդիմադիր ուժը չեն։ Թորոսյանի խոսքով, Հայաստանում մի շարք քաղաքական ընդդիմադիր ուժեր կան, որոնց հետ արդեն կայացվել են քաղաքական պայմանավորվածություններ։

«Իսկ բոլոր նրանց հետ, ովքեր չեն ընդունում ոչ միջազգային դիտորդների կարծիքը, ոչ Սահմանադրական դատարանի վճիռը, ովքեր մերժում են ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, երկխոսության կոչը ձևական է դառնում»,- ասաց Թորոսյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։