484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկայի հայկական համագումարը Հայաստանի քաղաքական ուժերին երկխոսության կոչ է անում
19:42
14 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ամերիկայի հայկական համագումարը Հայաստանի քաղաքական ուժերին երկխոսության կոչ է անում։ 

«Հայաստանի ընտրողներին կոչ ենք անում շարունակական  մասնակցության՝ ուղղված ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերի միջև բաց, ազնիվ և անկեղծ երկխոսության ապահովման  գործընթացներին»,- ասվում է Ամերիկայի հայկական համագումարի հայտարարությունում, որը ստացել էր «Նովոստի-Արմենիա» գործակաությունը։

ԱՀՀ-ից նշել են, որ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հաշվի է առել երկրի «առողջացման» անհրաժեշտությունը և բոլորին խաղաղության կոչ արել։ Համագումարում ընդգծել են նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի՝ քաղաքական երկխոսության կոչը։ «Մենք ողջունում ենք այդ կոչը»,- ասվում է հայտարարությունում։

Բացի այդ ԱՀՀ-ում նշել են, որ թեև Սահմանադրական դատարանն անփոփոխ է թողել ՀՀ ԿԸՀ հրապարակած նախագահական ընտրությունների արդյունքները, անհանգստություն են առաջացնում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հաստատած սահմանափակումները, մասնավորապես, խոսքի ազատության, հանրահավաքների անցկացման վերաբերյալ։

«Մենք պետությանը կոչ ենք անում՝ պաշտպանել հիմնական քաղաքացիական իրավունքները»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ոչ ոք չի ցանկանում, որպեսզի մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները կրկնվեն։ Այս կապակցությամբ մենք կոչ ենք անում՝ ցանկացած գնով զերծ մնալ բռնության կիրառումից։ Չափազանց կարևոր է ապահովել օրենքի գերակայությունը, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից իրադարձությունների հավասարակշիռ և ճշմարտացի լուսաբանումը»,- նշվում է մամլո հաղորդագրությունում։
 
ԱՀՀ-ից նշել են, որ Հայաստանում առկա քաղաքական պառակտումն արդեն ազդում է հայկական սփյուռքի վրա։ «Մենք շարունակում ենք զանգեր ստանալ ԱՄՆ-ի տարբեր մասերից, որոնցով մեր գործընկերները և մտերիմներն իրենց մտահոգություններն ու ակնկալիքներն են արտահայտում»,- ասվում է հաղորդագրությունում։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: