478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+29
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի հարավ-արևելքում ձնհալի հետևանքով ջրի տակ է անցել 150 հա ցանքատարածություն և 15 բնակելի տուն
18:19
14 Մարտի 2008

Հայաստանի հարավում՝ Գեղարքունիքի մարզի Նորակերտ գյուղում ձնհալից ջրի տակ է անցել 150 հա ցանքատարածություն և բնակելի տների նկուղային հարկերը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Փրկարար ծառայությունից, ներկա պահին գետի հունը մաքրելու աշխատանքներ են տարվում։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է ՀՓԾ-ն, Շիրակի մարզում աշխատանքներ են տարվում` «Վարդաքար» ջրամբարի պատվարին սառույցների մոտենալը կանխելու ուղղությամբ։

Հաղորդագրության մեջ ասված է, որ սառցաբեկորները գտնվել են պատվարից 10-15 մետր հեռավորության վրա։

Դեպքի վայր են մեկնել Շիրակի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, մարզի Հոռոմ, Հովտաշեն և Սարատակ գյուղերի գյուղապետերը:

«Տեղում ուսումնասիրվել է ջրամբարը, գնահատվել է իրավիճակը, որից հետո իրականացվել են մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, վերականգնվել է ջրամբարի պատվարի վրա գտնվող էլեկտրական լուսավորությունը, իրիկացիոն փականի բացման միջոցով բաց է թողնվել ջրամբարի ջուրը` մինչև 800 լ/վ, ձեռնարկվել են միջոցառումներ՝ մոտեցող սառույցները կոտրելու և մանրասառույցների վերածելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Դրանից բացի, ծրագրվում է էքսկավատորի միջոցով մաքրել ջրամբարի պատվարից մինչև Սարատակ գյուղի հատվածի հեղեղատարը` մոտ 2,5 կմ, որն անցնում է Հոռոմ, Հովտաշեն և Սարատակ գյուղերով։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: