482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
-4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում սկսվել են Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները
16:45
14 Մարտի 2008

Երևանում սկսվել են ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով «Բիթլիս» մուլտիպլիկացիոն ֆիլմի  նկարահանման աշխատանքները։

«Բոլոր աշխատանքները սկզբնական փուլում են գտնում, դեռ կերպարներն են փնտրվում,»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ռեժիոր-մուլտիպլիկատոր Յուրի Մուրադյանը:

Նրա խոսքերով, տասը րոպեանոց ֆիլմը կնկարահանվի Սարոյանի երկու ՝ «Բիթլիս» և «Խեղճուկրակ արաբը» պատմվածքների հիման վրա։

««Բիթլիս» մուլտֆիլմը կհետաքրքրի ցանկացած տարիքի հանդիսատեսի՝ դպրոցականներից սկսած»,-ասաց ռեժիսորը։

Մուրադյանն ավելացրեց, որ մուլտֆիլմի նկարահանման աշխատանքներին մասնակցում է 4 մարդ՝ ինքը, նկարիչ-բեմադրող Նաիրա Մուրադյանը, կոմպոզիտորը ու ևս մեկ նկարիչ։

Ընդ որում նա նշեց, որ իր ստեղծագործական գործունեության արդյունքում ինքն  արդեն հինգերորդ անգամ է իր աշխատանքներում որպես սյուժե օգտագործում Սարոյանի ստեղծագործությունները։

«Հայրենիքի կարոտը Սարոյանի հիմնական թեմաներից է, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ գոնե մեկ անգամ ապրել է այդ զգացումը»,-ավելացրեց նա։

Մուրադյանը նաև հայտնեց, որ «Բիթլիս» մուլտֆիլմի պրեմիերան տեղի կունենա  2008 թվականի ամռանը՝ «Ոսկե ծիրան» միջազգային հինգերորդ կինոփառատոնի ժամանակ։

«Այս գործից բացի փառատոնի շրջանակներում կներկայացվեն նաև Սարոյանի ստեղծագործությունների մոտիվներով նկարահանված իմ մյուս ֆիլմերը»,-ավելացրեց նա։

Յուրի Մուրադյանն արդեն 37 տարի աշխատում է մուլտիպլիկացիայի բնագավառում։ Նա 12 աշխատանքների ռեժիսոր-մուլտիպլիկատորն է։ Դրանից բացի, նա, որպես նկարիչ,  մասնակցել է ավելի քան 100 մուլտֆիլմերի ստեղծման աշխատանքներին։

Հայտնի հայ գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2008-2009 թթ.-ի հոբելյանների պատվավոր ցանկում։ Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը (1908-1981) ծնվել է Ֆրեզնոյում՝ հայ արտագաղթյալների ընտանիքում։

Նա սկսեց հռչակ վայլել «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա և այլ պատմվածքներ» իր առաջին ժողովածուից հետո, որը հրատարկվել էր Story ամսագրում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին։ MGM կինոստուդիան գնել է «Մարդկային կատակերգություն» վեպը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր: