484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+15
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ Մինսկի խմբի միակ նպատակը տարածաշրջանում ռազմական գործողություններ թույլ չտալն է. փորձագետ
16:35
14 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության միակ նպատակը Ղարաբաղում ռազմական գործողությունները վերսկսելու հնարավորության կանխումն է, կարծում է քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

«Համենայն դեպս, հոգու խորքում կազմակերպությունն իր առջև այլ նպատակներ չի դնում։ Ոչ Եվրոպայում, ոչ էլ Ատլանտյան օվկիանոսից այն կողմ որևէ մեկին ձեռնտու չէ այստեղ ռազմական գործողությունների վերսկսումը»,- ուրբաթ լրագրողներին ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նրա խոսքով, այսօր Մինսկի խումբը գոյություն ունի «միայն անհանգիստ տարածաշրջանում կրքերը հանգստացնելու համար»։

«Հնարավոր է, որ սկզբում եղել է այլ նպատակ, բայց ոչ հիմա։ Ներկայումս ԵԱՀԿ-ին հետաքրքիր չէ, թե ումը կլինի Արցախը՝ կլինի այն, արդյոք, անկախ կամ կպատկանի Հայաստանին, Ադրբեջանին թե Սուդանին։ Գլխավոր, որ պատերազմ չլինի, քանի որ այս տարածաշրջանը, ինչ-որ առումով, էներգակիրներ է մատակարարում ԵԱՀԿ անդամ-երկրներին»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, Մինսկի խմբի համանախագահներից մեկը՝ Մեթյու Բրայզան, «իրեն կովբոյի պես է պահում և, խառնվելով տարածաշրջանի բոլոր հիմնախնդիրներին, չի խորանում դրանցից և ոչ մեկի մեջ»։

«Մյուս երկու համանախագահների համար Ղարաբաղը հարգելի աքսոր է։ Փիթեր Սեմնեբին, որը ԵՄ հատուկ ներկայացուցիչն է Հարավային Կովկասում, երբևէ չի եղել Արցախում։ Նա այնքան չի հասկանում իրավիճակը, որ կարծում է, թե այնտեղ իրեն կարող են սպանել»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց, որ թեև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները երբեք չեն եղել Ղարաբաղում և վատ են հասկանում իրավիճակը, սակայն կարծում են, որ իրավունք ունեն որոշակի կարծիք հայտնել։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։