480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության հավասարությունը անհրաժեշտ է վերականգնել. կոնգրեսականներ
15:00
14 Մարտի 2008

Հայամետ կոնգրեսականներ Ադամ Շիֆը (Adam Schiff) և Ջո Նոլենբերգը (Joe Knollenberg) կոչ են արել ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին (Condoleezza Rice)՝ վերականգնել Հայաստանին և Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության հավասարությունը։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Ամերիկայի հայկական համագումարից (Armenian Assembly of America), Պետքարտուղարին հասցեագրված ուղերձում կոնգրեսական Շիֆը խնդրում է բացատրել, թե ինչու է ԱՄՆ-ն Ադրբեջանին տրամադրում 900 հազ. դոլար՝ «Ռազմական կրթություն և վերապատրաստում» (Military Education and Training) ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի տրամադրվող 300 հազ. դոլարի դիմաց։

Կոնգրեսականները դժգոհություն են հայտնում հավասարության խախտման կապակցությամբ՝ նշելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորականությունն ու չափից ավելի բարձր ռազմական ծախսերը։

Մասնավորապես, Շիֆը հիշեցրել է Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքերն այն մասին, որ «Հայաստանը չի հաղթել պատերազմը, այլ ավարտված է միայն առաջին ճակատամարտը», նաև այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի»։

Կոնգրեսական Նոլենբերգն իր հերթին կարծում է, որ նման արտահայտությունները պարզ հռետորականություն չեն, այլ պատերազմի սպառնալիք, ինչն «ամենաշատն է անհանգստացնում»։ Նա ընդգծել է, որ մարտի 4-ի գիշերը Ղարաբաղի սահմանի վրա Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը վատթարագույն միջադեպն է վերջին տասը տարվա ընթացքում՝ ավելացնելով, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը։

«Մենք պետք է կամ դադարեցնենք Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, կամ սպառնանք, որ կդադարեցնենք օգնության տրամադրումն այնքան ժամանակ, քանի դեռ պաշտոնական Բաքուն սպառնում է Հայաստանին», - ասել է Նոլենբերգը՝ կոչ անելով ձեռնարկել վճռական քայլեր։

Նա կարծում է, որ Հայաստանի համար այս ճգնաժամային շրջանում ԱՄՆ-ն պետք է ավելի շատ օգնություն տրամադրի հանրապետության ժողովրդավարական ինստիտուտներին։

Կոնգրեսականների հարցումներին ի պատասխան՝ պետքարտուղար Ռայսը համոզմունք է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի համար հայցված օգնության չափերի համապատասխանության կապակցությամբ։

Խոսելով Երևանում հայտարարված արտակարգ դրության մասին՝ Ռայսը հայտարարել է, որ արդեն դադարեցվել են Հայաստանի աջակցության որոշ ամերիկյան ծրագրեր՝ նշելով Հայաստանում «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ընկերության ծրագրի իրականացման նկատմամբ հնարավոր սպառնալիքը։

Այժմ ԱՄՆ Կոնգրեսում ընթանում է ուղերձի ստորագրահավաքը, որը պարունակում է Հայաստանի և Ղարաբաղի ֆինանսական օգնությունն ավելացնելու  և Ադրբեջանի աջակցությունը դադարեցնելու կոչեր։

Նամակում նշված են Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության վեց հիմնական կետերը՝ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնության ցուցաբերումը՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքի պատճառով, տրամադրել Հայաստանին 5 մլն. դոլար՝ որպես ռազմական օգնություն և 70 մլն. դոլար՝ որպես տնտեսական աջակցություն, 10 մլն. դոլար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զարգացման համար։ Բացի այդ նշվում է «Ազատության աջակցության ակտի» 907 փոփոխության քննարկման շարունակության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական կապերի վերսկսման անհրաժեշտությունը։

ԱՄՆ-ի վարչակազմը մտադիր է 2009 ֆիսկալ տարում Հայաստանին տրամադրել 24 մլն. դոլարի չափով տնտեսական օգնություն, ինչը 34 մլն. դոլարով պակաս է 2007 թ.-ին Կոնգրեսի առաջարկած գումարից և 11 միլիոնով պակաս է, քան ենթադրվում է հատկացնել 2008 թ.-ին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։