486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-12
Եղանակը Երևանում
Հայ
Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի Գրան-պրի երկու առաջնություններին՝ Բաքվում և Դոխում
13:23
14 Մարտի 2008

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի Գրան-պրի 2008/2009 թթ. առաջնության առաջին և երրորդ փուլերին, որոնք կանցկացվեն, համապատասխանաբար Բաքվում, (Ադրբեջան)՝ ապրիլի 20-ից-մայիսի 6-ը և Դոխում (Քաթար)՝ դեկտեմբերի 13-29-ը։

Ըստ կանոնների, շախմատիստները հնարավորություն ունեն մասնակցել Գրան-պրիի վեց առաջնություններից չորսին։

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, Արոնյանը մտադիր է մասնակցել Գրան-պրիի մյուս բոլոր փուլերին ՝ Սոչիում (2008 թ. հուլիսի 30-ից օգոստոսի 15-ը), Շվեյցարիայի Մոնտրեում (2009 թ. ապրիլի 14-28-ը), Էլիստում (2009 թ. օգոստոսի 8-24-ը), Կարլովի Վարիում՝ (2009 թ. դեկտեմբերի 7-23-ը)։

Ընդհանուր առմամբ ՖԻԴԵ-ի Գրան-պրի 2008/2009 թթ. խաղարկությանը կմասնակցի 21 գրոսմայստեր՝ Պիտեր Սվիդլերը, Դմիտրի Յակովենկոն, Ալեքսանդր Գրիշչուկը, Էռնեստո Ինկարիևը (Ռուսաստան), Պետեր Լեկոն (Հունգարիա), Վասիլի Իվանչուկը, Սերգեյ Կարյակինը (երկուսն էլ՝ Ուկրաինայից), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Շահրիար Մամեդյարովը, Թեյմուր Ռաջաբովը, Վուգար Հաշիմովը (Ադրբեջան), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Մայքլ Ադամսը (Մեծ Բրիտանիա), Գատա Կամսկին (ԱՄՆ), Իվան Չեպարինովը (Բուլղարիա), Էթյեն Բակրոն (Ֆրանսիա), Վանգ Յուն (Չինաստան), Դավիթ Նավարրան (Չեխիա), Յանիկ Պելետյեն (Շվեյցարիա), Մոհամադ Ալ Մոդիակին (Քաթար), Լևոն Արոնյանը (Հայաստան)։

Շրջանակային համակարգով անցկացվող յուրաքանչյուր փուլին կմասնակցի 14 շախմատիստ։

Գրան-Պրիի հաղթողը իրավունք կստանա վիճարկել 2010 թ. աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2009 թ. աշխարհի գավաթի հաղթողի հետ։

Աշխարհի գործող չեպիոնն է հնդիկ Վիշվանաթան Անանդը, իսկ ՖԻԴԵ գավաթակիրն է Գատա Կամսկին։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: