480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+25
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը խնդիր չի տեսնում, որ Բուշը դեռևս չի շնորհավորել իրեն՝ ՀՀ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ
12:03
14 Մարտի 2008

ՀՀ նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը կարծում է, որ հետընտրական գործընթացները պատճառ դարձան, որ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը մինչ այժմ չի շնորհավորել իրեն հաղթանակի կապակցությամբ։

«Այս հարցին հստակ պատասխան կարող է տալ Բուշը կամ նրա օգնականները։ Ես կարող եմ միայն ենթադրել, որ պատճառը հետընտրական գործընթացներն են», - ասել է կառավարության ղեկավարը՝ պատասխանելով ինտերնետի և հատուկ հեռախոսահամարի միջոցով իրեն ուղղված հարցերին։

Նա կարծիք է հայտնել, որ բուն ընտրությունների նկատմամբ Բուշի լռությունը որևէ կապ չունի, քանի որ Պետդեպարտամենտն ընդունել է եվրոպական դիտորդների եզրակացությունն այն մասին, որ ընտրությունները հիմնականում համապատասխանել են Հայաստանի՝ եվրոպական կառույցների առջև ունեցած  պարտավորություններին։

Միաժամանակ Սարգսյանը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահը շնորհավորել է իրեն 2007 թ.-ին՝ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ։ «Շատերի համար դա տարօրինակ էր, քանի որ ընդունված չէ, որ առաջին դեմքերը շնորհավորեն այլ պետությունների երկրորդ դեմքերին», - ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ այդ շնորհավորանքով ԱՄՆ նախագահն արտահայտել է իր վերաբերմունքը։

ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ 52,82 տոկոսով ՀՀ նախագահ է ընտրվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։