487.98
-0.05
577.67
+5.94
8.09
-0.1
+3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը բաց են թողել երկխոսություն հաստատելու հնարավորությունը. Օսկանյան
19:52
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունների և ընդդիմության միջև քաղաքական երկխոսություն հաստատելու հնարավորության պահն արդեն բաց է թողնված, կարծում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

«Չէի ցանկանա որևէ մեկին մեղադրել այս հարցում, սակայն եթե քաղաքական երկխոսություն հաստատելու հնարավորությունը բաց չթողնված չլիներ, կհաջողվեր կանխել մարտի 1-ի իրադարձությունները, ինչը Հայաստանի օգտին կլիներ»,- հինգշաբթի Երևանում մամուլի ասուլիսում ասաց Օսկանյանը։
 
Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Նախարարի խոսքով, դա չի նշանակում, որ այլևս պետք չէ փորձեր ձեռնարկել քաղաքական երկխոսություն հաստատելու ուղղությամբ։ Ինչպես ընդգծեց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, երկխոսություն հաստատելու հարցում շատ բան կախված է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից։

Օսկանյանը հույս հայտնեց, որ երկխոսությունը կհաստատվի հնարավորինս շուտ, ինչը «կօգնի հաղթահարել մարտի 1-2-ի իրադարձությունները և առաջ շարժվել»։ «Հուսով եմ, որ երբևէ մենք կկարողանանք սթափ և օբյեկտիվ գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին»,- հաղորդեց ԱԳ նախարարը։

Մեկնաբանելով Երևանում արտակարգ դրություն մտցնելը՝ Օսկանյանը նշեց, որ այդ քայլը թելադրված էր ժողովրդի անվտանգությունը և անկախությունն ապահովելու անհրաժեշտությամբ։ Նա ընդգծեց, որ արտակարգ դրության ժամկետի լրանալուց հետո իրադրությունը  կվերադառնա իր բնականոն հունին՝ հիշեցնելով, որ արդեն հանվել են արտակարգ դրության մի շարք դրույթներ, մասնավորապես, վաղվանից հանվելու են ԶԼՄ-ների գործունեության որոշ սահմանափակումներ։

«Ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ-ն աշխարհին ներկայացնում է հանրապետությունում տիրող իրադրությունը։ Մասնավերապես, այսօր Հայաստանի ողջ դիվանագիտական անձնակազմն այցելել է մինչ այսօր հրազենային վնասվածքներով հիվանդանոցներում գտնվող ոստիկաններին»,- տեղեկացրեց Օսկանյանը։

Հինգշաբթի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանել է ԶԼՄ-ների որոշ սահմանափակումները։ Հրամանագրի 4-րդ կետի  4-րդ ենթակետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝ «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության հրապարակումը»։ Արգելվում են ապօրինի միջոցառումների մասնակցության կոչերը, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։

Նախագահի մարտի 10-ի հրամանագրով ուժը կորցրած են համարվում կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց վտարումը նախատեսող ենթակետը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։