478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+22
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը հերթական ադրբեջանական սուտ է անվանել Ղարաբաղում ՔԱԿ բազայի առկայության մասին տեղեկությունը
19:03
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հերթական ադրբեջանական սադրանք և սուտ է անվանել ԼՂՀ-ում Քրդստանի աշխատավորական կուսակցության բազայի առկայության մասին տեղեկությունը։
 
«Դա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է։ Իհարկե, մենք այնքան էլ ուշադիր չենք հետևում Ադրբեջանի հայտարարություններին և հրապարակումներին և թե ում միջոցով են նրանք տարածում այդ հայտարարությունները։ Մեր գերատեսչությունը կապ է հաստատել մամուլում և լրագրերի հոդվածներում նշված բոլոր անձանց հետ, և նրանք իրենց զարմանքն են արտահայտել, որ մամուլը խաղում է իրենց անունների հետ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Օսկանյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, ըստ որոնց ԼՂՀ-ում ՔԱԿ բազա է առկա։

Նախարարը բացառեց ԼՂՀ-ում քրդական բազաների առկայության ցանկացած հնարավորություն՝ ընդգծելով, որ հանրապետության տարածքում անգամ ակնարկ չկա նման բազաների գտնվելու մասին։

ՀՀ ԱԳ նախարարի կարծիքով, նման ապատեղեկատվության տարածումը նպատակ ունի ազդել միջազգային հանրության կարծիքի վրա, հասնել ադրբեջանա-թուրքական դաշինքի արմատականացմանը և ամրապնդմանը։

«Եկեք չմոռանանք, որ նման լուրեր տարածվեցին, երբ թուրքական ուժերը մտան հյուսիսային Իրաք և այնտեղ քրդերի դեմ գործողություններ ձեռնարկեցին»,- նշեց նախարարը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: