478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+24
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախատեսված է ապրիլի 3-4-ին՝ Բուխարեստում
18:36
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցով ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հանդիպումը կարող է տեղի ունենալ ապրիլի 3-4-ին Բուխարեստում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ, հաղորդեց ՀՀ ԱԳ նախարարը։

ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2007թ. հուլիսին՝ Սանկտ-Պետերբուրգում։ Ապրիլի 9-ին լրանում է Քոչարյանի նախագահական լիազորությունների ժամկետը, և նախագահի պաշտոնը ստանձնելու է Սերժ Սարգսյանը, որը հաղթել է փետրվարի 19-ի ընտրություններում։

«Հանդիպման ժամկետների համաձայնեցման հարցը քննարկվելու է իմ և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման ժամանակ Վիեննայում, ուր ես մեկնում եմ վաղը։ Դա լինելու է առանձին հանդիպում համանախագահների հետ, որից հետո միջնորդները հանդիպում կունենան Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով, համանախագահները քննարկելու են մոտակա ժամանակներս երկու երկրների նախագահների հանդիպում անցկացնելու հարցը։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը հայտնեց, որ Հայաստանը ողջունում է երկու նախագահների շուտափույթ հանդիպման անցկացումը։

Ինչպես հիշեցրեց Օսկանյանը, Հայաստանին այդ հանդիպմանը արդեն ներկայացնելու է հանրապետության նորընտիր նախագահ, գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Եթե հնարավորություն լինի ապրիլի 3-4-ը Բուխարեստում հանդիպում անցկացնել, հայկական կողմն, անշուշտ, կօգտվի դրանից։ Հայկական կողմը շարունակում է հավատարիմ մնալ բանակցությունների սեղանին դրված փաստաթղթի հիմնական սկզբունքներին»,- ասաց Օսկանյանն՝ ավելացնելով, որ Հայաստանի նորընտիր նախագահը պատրաստ է բանակցություններ վարել այդ սկզբունքներով։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին:
13:28
11 Սեպտեմբերի 2017
ԱԺ–ն քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը
ՀՀ ԱԺ–ն երկուշաբթի քննարկում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնին միանալու հարցը։