483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԳ նախարարը ԱՄՆ-ի կողմից հանրապետությանը հատկացվող ֆինանսական օգնության դադարեցման իրական սպառնալիք է տեսնում
18:25
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանրապետությունում ամերիկյան «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերության ծրագրերի ֆինանսավորումը դադարեցնելու իրական սպառնալիք է տեսնում։

2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։ 2007թ. հանրապետությանն արդեն հատկացվել է 11 մլն. դոլար։

«ՀՀ կառավարության և ամերիկյան ընկերության միջև համաձայնագիրը կնքվել է կոնկրետ պայմաններով՝ հաշվի առնելով տնտեսական և ժողովրդավարական չափանիշները, և մենք գիտակցում ենք, որ այն  կարող է սառեցվել, եթե երկրում վտանգի մակարդակը սրվի»,- հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով, ծրագրի սառեցման հնարավորությունը կախված է այն բանից, թե ինչպես են ԱՄՆ-ում գնահատում Հայաստանում ստեղծված դրությունը և թե որքան արագ հանրապետությունը կկարողանա հաղթահարել առաջացած դժվարությունները։

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որենց հետևանքով մահացավ ութ մարդ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, մարտի 1-ից Երևանում 20-օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։

Ինչպես տեղեկացրեց ԱԳ նախարարը, այժմ երկրում ստեղծված իրավիճակի կարգավորումը կախված է իշխանությունների և նախագահի առջև դրված խնդրի ճիշտ լուծումից՝ ընտրություն կատարել կայունության, ժողովրդի անվտանգության և ժողովրդավարական արժեքների միջև։

«Նախագահը կանգնած է լուրջ դիլեմայի առջև, որի որոշումը միանշանակ չէ։ Անհրաժեշտ է հասնել հավասարակշռված լուծման։ Որքան երկար շարունակվի տվյալ դրությունը, այնքան ավելի վատ Հայաստանի համար»,- ասաց Օսկանյանը։

Դրա հետ մեկտեղ, մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի հայտարարությունը, ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ նա ուղղակիորեն կողմ չի արտահայտվել ընկերության ծրագրերի դադարեցմանը։ Նրա խոսքով, Ռայսը խոսել է այն մասին, որ ամերիկյան ծրագրերի մի մասը սառեցվել է, հավանաբար նկատի ունենալով մի շարք կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք իրենց գործունեությունը դադարեցրել են՝ արտակարգ դրություն մտցնելու պատճառով։

Մարտի 12-ին Կոնգրեսում ելույթ ունենալիս ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Ջորջ Բուշի վարչակազմը պնդում է, որպեսզի Հայաստանում հանվի արտակարգ դրությունը։

Հիշեցնելով, որ բնակչության մեկ շնչի հաշվով Հայաստանը «աշխարհի այդ հատվածում» ամերիկյան օգնության խոշորագույն ստացողն է, արտաքին գերատեսչության ղեկավարը հաղորդել է, որ արտակարգ դրությունը բացասաբար է անդրադարձել նաև այդ օգնության մի շարք ծրագրերի վրա։ Նրա խոսքով, Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելը հանգեցրել է նրան, որ ԱՄՆ-ը ստիպված է եղել դադարեցնել ծրագրերի մի մասի իրականացումը։
 
2007թ. ԱՄՆ-ից ստացվող ուղղակի օգնության չափը կազմել է 75 մլն. դոլար, ևս 3 միլիոնը, որպես ուղիղ աջակցություն, հատկացվել է ԼՂՀ-ին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: