486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
ԼՂՀ և Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում դրությունը շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ
17:51
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում դրությունը շարունակում է լարված մնալ, սակայն փոխհրաձգություններ չեն արձանագրվել։ Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։

Մարտի 4-ին, ժամը 05։00-ի սահմաններում, ԼՂՀ և Ադրբեջանի շփման գծում, Մարտակերտից հյուսիս-արևելք, Լևոնարխ գյուղից 3,5 կմ հեռավորության վրա, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել ԼՂՀ դիրքերի ուղղությամբ, սակայն պատասխան գործողություններից հետո դիվերսիոն-գրոհային խումբը ետ է շպրտվել նախկին դիրքերը։ Փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է ութ զինծառայող, իսկ հայկական կողմից վիրավորվել է ԼՂՀ պաշտպանության բանակի մեկ ավագ լեյտենանտ։ Մարտի 7-ին ադրբեջանական կողմը կրկին խախտել է զինադադարի ռեժիմը։

«Լարվածությունը շարունակվում է պահպանվել։ Հուսով եմ, որ իրավիճակը հետագայում չի կրկնվի։ Ավելի վաղ ադրբեջանական կողմը կրակ էր բացել ԼՂՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, սակայն այդ փորձը կասեցվել էր»,- ասաց Օսկանյանը։

Նրա խոսքով, հարևան երկիրը շարունակում է սուտ լուրեր տարածել այն մասին, թե շփման գծում կրակը չի դադարել, և ադրբեջանցի զինծառայողների թվում կորուստներ կան։

«Չգիտեմ, թե դրանք ինչ զոհեր են, հնարավոր է՝ դրանք մարտի 4-ի գիշերվա զոհերն են։ Վստահեցնում եմ, որ սահմանում հրաձգություն և զոհեր չկան»,- նշեց նախարարը՝ ասելով, որ հայկական կողմը պարբերաբար հերքելու է նման ապատեղեկատվությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։