486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Վարչական դատարանը հայցադիմումներ է ստացել Երևանի անկարգությունների 33 կազմակերպիչների դեմ
17:45
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան հայցադիմումներ են մուտքագրվել մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած անկարգությունների 33 կազմակերպիչների վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին,  «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին Վճռաբեկ դատարանի լրատվական ծառայությունից։

«2008 թվականի մարտի 3-ից մինչև 13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչական դատարան են մուտքագրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 180.1 հոդվածի հիման վրա (Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կարգը խախտելը) մի խումբ մարդկանց վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին հայցադիմումները»,- ասվում է հաղորդագրությունում։

Մասնավորապես, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնից հայցադիմումներ են ստացվել Գագիկ Եղիազարյանին, Սիմոն Աղազարյանին, Գեղամ Վլասյանին, Վարուժան Սիմոնյանին, Գևորգ Առաքելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունը հայցադիմում է ուղարկել Նիկոլ Փաշինյանին («Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր. «Նովոստի-Արմենիա») վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացվել են հայցադիմումներ՝ 19 մարդու վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։ Նրանց թվում են՝ Արարատ Զուրաբյանը, Արամ Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վահան Շիրխանյանը, Գուրգեն Ավետիսյանը, Արթուր Առաքելյանը, Արսեն Սարգսյանը, Վաչագան Սիմոնյանը, Վանիկ Արեյանը, Արտակ Հարությունյանը, Գարիկ Վիրաբյանը, Խաչատուր Ենգիբարյանը, Արթուր Ինջիղուլյանը, Վահան Հարությունյանը, Աշոտ Ավետիսյանը, Ռուբեն Դավթյանը, Համազասպ Գրիգորյանը, Հունան Առաքելյանը, Հարություն Զաքարյանը։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնում հայցադիմումներ ենս ստացվել՝ Խաչատուր Դավթյանին, Գաբրիել Ավատյանին, Հրաչյա Ղազանչյանին, Հովհաննես Սևլիկյանին, Բագրատ Ղազարյանին, Արտակ Սևլիկյանին, Տիգրան Մովսիսյանին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին։

Վարչական դատարան է մուտքագրվել նաև ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի հայցադիմումը Վարդգես Սարգսյանին` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 40.1 հոդվածի հիման վրա (Քվեարկության կամ դրան նախորդող օրը նախընտրական քարոզչություն կատարելը, քարոզչություն կատարելու իրավունքին արգելք հանդիսանալը, ինչպես նաև նախընտրական քարոզչություն կատարելու սահմանված կարգի այլ խախտումները)  վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին:

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որենց հետևանքով մահացավ ութ մարդ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամագրով մարտի 1-ից Երևանում 20-օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: