480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+14
Եղանակը Երևանում
Հայ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Երևանում տեղի կունենա «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրը
16:37
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. «Ոսկե ծիրան-2008» միջազգային կինոփառատոնի շրջանակներում 2008թ. ապրիլին Երևանում մեկնարկելու է «Կինոլրագրություն առանց սահմանների ծրագիրը»,- հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

«Այս նախագիծն ուղղված է լրագրողների և կինոքննադատների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմանը»,- ասաց նա։

Հարությունյանն ավելացրեց, որ ծրագրի իրականացման նպատակներից մեկն էլ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների՝ կինոքննադատության վերաբերյալ գիտելիքների խորացումն է։

Գեղարվեստական ղեկավարի խոսքերով, «Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագիրն անցնելու է երեք փուլով։ Այսպես, ապրիլ-մայիսին ծրագրի մասնակիցների համար անցկացվելու է եռօրյա սեմինար՝ «Ժամանակակից կինոլրագրության հիմնախնդիրները և առանձնահատկությունները»։ «Առաջին փուլում մենք ցանկանում ենք ներգրավել որքան հնարավոր է շատ տեղական ԶԼՄ-ներ»,- ավելացրեց Հարությունյանը։

Հարությունյանի խոսքով, ծրագրի երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 30-ից հուլիսի 10-ը՝ ոչ միայն տեղական ԶԼՄ-ների ներկայացուցիչների, այլև Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից և Թուքրիայից ժամանած հյուրերի մասնակցությամբ։

«Այս դասընթացներն անցկացնելու համար մենք մասնագետներ ենք հրավիրել Հոլանդիայից՝ հայտնի կինոլրագրողներ Պիտեր Վան Բյուերենին և Անդրե Վարդենբուրգին»,- ասաց նա։

Գեղարվեստական ղեկավարը նաև հաղորդեց, որ ծրագրի ավարտին մասնակիցները հավատարմագրեր կստանան՝ «Ոսկե ծիրան» հինգերորդ փառատոնը լուսաբանելու համար։

«Այս նյութերը տպագրվելու են փառատոնի թերթում, որը լույս է տեսնելու փառատոնի ողջ տևողության ընթացքում՝ որպես «Ազգ» օրաթերթի ներդիր»,- պարզաբանեց նա։

Բացի այդ Հարությունյանն ավելացրեց, որ հուլիսի 20-ից սեպտեմբերի 30-ը հատուկ մրցույթ է կազմակերպվելու՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը լուսաբանող բոլոր ԶԼՄ-ների համար։

«Կինոլրագրություն առանց սահմանների» ծրագրի նախաձեռնողը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն է՝ Կինոքննադատների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի հետ համատեղ։

«Ոսկե ծիրան» հինգերորդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Երևանում՝ հուլիսի 13-20-ը։

Առաջին անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում անցկացվել է 2004 թ. հունիսի 30-ից հուլիսի 4-ը։ Ներկայումս փառատոնը տարածաշրջանում ամենաբարձր վարկանիշ ունեցողներից է և արժանացել է համաշխարհային կինեմատոգրաֆի վարպետների բարձր գնահատականին։ –0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։