482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետի հասցեին ստացվել է մոտ 3 հազար հարց
15:35
13 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին ստացվել է մոտ 3 հազար հարց, հինգշաբթի «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին կառավարության լրատվական ծառայությունից։

Հանրապետության նոր ղեկավարին հարցեր կարելի էր ուղղել մարտի 11-ի առավոտից մինչև մարտի 12-ի ժամը 21։00 հետևյալ ինտերնետային կայքերով՝ www.serzhsargsyan.am, www.panorama.am, http://serzhsargsyan.livejournal.com կամ հետևյալ հեռախոսահամարով՝ 080099999։

«Հարցերը հիմնականում վերաբերում են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, սոցիալական և երիտասարդության խնդիրներին, մարտի 1-ի իրադարձությունների կազմակերպիչներին ու բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն, կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին և այլն»,- նշեց գործակալության աղբյուրը։

Կառավարությունում հաղորդեցին, որ ստացվել են նաև Սերժ Սարգսյանին ուղղված բազմաթիվ բարեմաղթանքներ և դիմումներ։

Հարցերից առավել ուշագրավներին ՀՀ  նորընտիր նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանը կպատասխանի մարտի 13-ի երեկոյան` հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում:

Մնացած բոլոր հարցադրումներին Սերժ Սարգսյանի պատասխանները առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրվեն այն ինտերնետային կայքերում, որոնց միջոցով հավաքագրվել են հարցերը:

Փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում ՀՀ նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը։ ԿԸՀ պաշտոնական տվյալներով, նա հավաքել է ձայների 52,82 տոկոսը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։—0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։
18:19
18 Հոկտեմբերի 2017
Անիմաստ է խոսել ղարաբաղյան կարգավորման մասին, քանի դեռ Երևանի և Բաքվի միջև չկա վստահություն
Անիմաստ է խոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին, քանի դեռ երկու երկրների հասարակությունների միջև չհայտնվի «վստահության ինչ–որ կետ»:
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը: