486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Գլխավոր դատախազությունը կեղծ է համարում խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը
12:00
13 Մարտի 2008

ՀՀ Գլխավոր դատախազությունը կեղծ է համարում Հայաստանի խորհրդարանի «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարությունն այն մասին, որ ոստիկանության մի ավտոմեքենա վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ ընդդիմության մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին ստորագրել է հրամանագիր՝ մայրաքաղաքում 20 օր ժամկետով արտակարգ դրություն մտցնելու մասին։

Մարտի 4-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ արտահերթ նիստում Սաֆարյանը հայտարարել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է ոստիկանության ավտոմեքենան վրաերթի ենթարկել երկու ցուցարարների:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Սաֆարյանը հրաժարվել է իր խոսքերից՝ Հատուկ քննչական ծառայությունում որպես վկա հարցաքննության ժամանակ։

Մասնավորապես, պատգամավորը հայտարարել է, որ ինքն անձամբ չի տեսել, թե ինչպես է ավտոմեքենան վրաերթի ենթարկում մարդկանց, այլ լսել է դրա մասին հանրահավաքի մասնակիցներից մեկից։

«Խորհրդարանի պատգամավոր Սաֆարյանի՝ ԱԺ նիստում հնչեցրած հայտարարությունը չի հաստատվել, կեղծ է և հիմնված  ստահոդ լուրերի վրա», - ասաց Տռուզյանը։

Մասնավորապես, նրա խոսքերով, իրավապահ մարմինները ստուգել են ՀՀ առողջապահության նախարարությունից ստացված հաղորդագրությունները՝ մարտի 1-ին և 2-ին հիվանդանոցներ դիմած անձանց վերաբերյալ, որոնց թվում չի հայտնաբերվել Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում վրաերթի հետևանքով վնասվածք ստացած որևէ անձ:

«Բացի այդ, առկա են տեսաձայնագրություններ, որոնք բազմիցս ցուցադրվել են հեռուստատեսությամբ։ Այդ տեսագրություններում  հստակ երևում է, թե ինչպես են ցուցարարները փորձում կանգնեցել ոստիկանական «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան, կոտրում ապակիները: Հստակ Երևում է ավտոմեքենայի ամբողջ ընթացքը և նրա անցած ամբողջ ուղին և, որ այդ ճանապարհին որևէ անձ վրաերթի չի ենթարկվել», - ասաց Տռուզյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։