486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը չեղյալ է համարել ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները՝ մտցված ԱԴ շրջանակներում. նախագահի հրամանագիր
11:54
13 Մարտի 2008

ՀՀ նախագահը չեղյալ է համարել ԶԼՄ-ների մի շարք սահմանափակումները՝ մտցված ԱԴ շրջանակներում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2008 թվականի մարտի 14-ից:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել` մարտի 1-ի հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին, որոնց համաձայն՝ հրամանագրի 4-րդ կետի  4-րդ ենթակետը շարադրվում է հետևյալ խմբագրությամբ՝ «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվության հրապարակումը»։

Արգելվում են ապօրինի միջոցառումների մասնակցության կոչերը, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը։

Հրամանագրի սկզբնական խմբագրությունը նախատեսում էր, որ պետական և ներքաղաքական հարցերի հետ կապված ԶԼՄ-ների հրապարակումները իրագործվում են բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում։

Նախօրեին Ռոբերտ Քոչարյանը լրագրողներին հայտարարել է Երևանում արտակարագ դրության պայմանների մեղմացման հնարավորության մասին։

«Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ես կստորագրեմ հրամանագիր, որով  կփոխվի մոտեցումը ԶԼՄ-ների գործունեության սահմանափակման վերաբերյալ։ Այժմ արտակարգ դրության շրջանակներում մենք լրատվամիջոցներին ասում ենք, թե ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ ինչ կարող են ներկայացնել: Հրամանագիրը ստորագրելուց հետո մենք ասելու ենք` ինչ չի կարելի անել»,- չորեքշաբթի հայտարարել էր նա լրագրողներին:

Նախագահի այսօրվա հրամանագրով նաև ուժը կորցրած է համարվում հրամանագրի 4-րդ կետի 5-րդ ենթակետը, որտեղ ասվում է. «առանց համապատասխան պետական մարմինների թույլտվության արգելվում է քաղաքական քարոզչության իրականացումը՝ թռուցիկների կամ այլ միջոցով»։

2008 թ.-ի մարտի 1-ին, ելնելով ստեղծված իրավիճակից, նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք) հրամանագիր է ստորագրել, ինչը կապված է ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ընդդիմության ցույցերի հետ. նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։

Այսօրվա դրությամբ պահպանվել է հրամանագրի այն դրույթը, որով արգելվում է ժողովների, հանրահավաքների, ցույցերի, երթերի և այլ զանգվածային միջոցառումների իրականացումը, գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների իրականացումը։ Անհրաժեշտության դեպքում թույլատրվում է իրավապահ մարմինների կողմից անձանց, տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակում և զննության իրականացում։

Մարտի 10-ին ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ուժը կորցրած են համարվում կուսակցությունների և այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցմանը վերաբերող դրույթները, ինչպես նաև արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած անձանց վտարումը նախատեսող ենթակետը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։