480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կառավարությունը պատրաստ է միջազգային գործընկերներին բացահայտորեն ներկայացնել երկրում տիրող իրավիճակը
20:01
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը պատրաստ է իր միջազգային գործընկերներին բացահայտորեն և հրապարակայնորեն ներկայացնել երկրում ստեղծված իրավիճակը և իշխանությունների կողմից ձեռնարկվող գործողությունները, հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանը՝ նախօրեին հանրապետությունում գործող միջազգային կառույցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ՄԱԿ-ի տարբեր կառույցների, ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության և նախարարության հետ համագործակցող մի շարք այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, «Նովոստի-Արմենիային» հաղորդեցին նախարարության լրատվական ծառայությունից:

Հայկական ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով զոհվեց մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։ Հաշվի առնելով ստեղծված դրությունը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։

«Դուք ապրում և աշխատում եք Հայաստանում և, բնականաբար, չեք կարող անտարբեր լինել երկրում առկա գործընթացների հանդեպ: Դուք նաև իրավունք ունեք առաջին ձեռքից, կառավարությունից հավաստի ու ամբողջական տեղեկատվություն ստանալ»,- ասաց նա։

Նախարարը ցավով փաստեց, որ երկրում դեռևս չի ձևավորվել քաղաքական այնպիսի մշակույթ, երբ ընտրություններում պարտված կողմը շնորհավորում է հաղթողին, և իշխանությունն ու ընդդիմությունը գործում են որպես միասնական քաղաքական համակարգ։

«Այդուհանդերձ, մենք համոզված ենք, որ Հայաստանն աշխարհի քաղաքակիրթ երկրներին ինտեգրվելու կամքով և կարողությամբ կարող է հաղթահարել դժվարությունները»,-ընդգծեց նախարարը:

Վարդանյանն անդրադարձավ նաև նախընտրական մթնոլորտի, բուն ընտրական փուլի, մարտի 1-ի իրադարձությունների, արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության, դրան հետևած քայլերի, ներկա կացության մասին` գոհունակություն հայտնելով, որ արդեն իսկ արտակարգ դրության հրամանագրում որոշ մեղմացումներ են կատարվել։

Նա անդրադարձավ նաև Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններ ձեռնարկելուն՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքի տեսակետից ոչ կոռեկտ, սադրիչ քայլեր:

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը մասնակիցների անունից շնորհակալություն հայտնեց հանդիպման և կառավարության անդամից տեղեկատվություն ստանալու հնարավորության համար և հետաքրքրվեց, թե հնարավոր է, արդյոք, շարունակել նախօրոք պլանավորված համատեղ ծրագրերը։

Ի պաատսխան՝ նախարարը նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակում է իր բնականոն գործունեությունը։

«Մենք վճռական ենք երկրորդ սերնդի բարեփոխումները հետևողականորեն իրականացնելու, դժգոհության պատճառ հանդիսացող խնդիրները քայլ առ քայլ լուծելու, ինչպես նաև միջազգային մեր բոլոր պարտավորությունները կատարելու հարցում»,- եզրափակեց Վարդանյանը։

Նա ներկաներին կոչ արեց նկատի ունենալ այս մոտեցումները, պաշտոնական և անձնական շփումներում օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը և այն կամքն ու վճռականությունը, որ ունի կառավարությունը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: