483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության հնարավոր ճանաչումը չի սրի հայ-ռուսական հարաբերությունները. վարչապետ
19:47
12 Մարտի 2008

Հայաստանի կողմից Կոսովոյի անկախության ճանաչումը չի սրի հայ-ռուսական հարաբերությունները։ Այս մասին չորեքշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Սերժ Սարգսյանը։

«Չեմ կարծում, թե մենք ողջամիտ կլինենք, եթե սրենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները, քանի որ դրանք բավական երկար պատմություն, պայծառ ներկա և, ես խորապես վստահ եմ, փայլուն ապագա ունեն»,-ասաց Սարգսյանը։

Սակայն, ինչպես նշեց վարչապետը, դա չի նշանակում, թե Հայաստանը պետք է իր շահերից ետ կանգնի միայն այն պատճառով, որ «մեր բարեկամները կարող են վշտանալ»։

«Եթե մենք բարեկամներ ենք, ապա նրանց շահերը շետք է թանկ լինեն մեզ համար, և եթե մենք երբևէ ճանաչենք Կոսովոյի անկախությունը, ես չեմ կարծում, թե դրանից հայ-ռուսական հարաբերությունները կարող են փչանալ»,-ասաց Սարգսյանը։

Միաժամանակ նա նշեց, որ Կոսովոյի անկախությունը ճանաչելու հարցը դեռ պետք է լրջորեն ուսումնասիրել և քննարկել։

«Պետք չէ, որ մենք Կոսովոն մեզ համար նախադեպ համարենք այն համատեքստում, որ ղարաբաղյան հարցը էապես տարբերվում է այլ հակամարտություններից, քանի որ Ղարաբաղը անկախություն է ստացել այն ժամանակ գործող խորհրդային  օրենքներով»,-ասաց Սարգսյանը։

Նա ավելացրեց, որ իրավական տեսանկյունից ղարաբաղյան հակամարտությունը մյուսներից տարբերվում է, և Հայաստանն այն որևէ մեկի հակամարտության հետ  համեմատելու կամ խառնելու իրավունք չունի։

«Մենք Կոսովոն նախադեպ չենք համարում նաև այն համատեքստում, որ տեսանելի ապագայում չենք պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ասաց Սարգսյանը։

Ընդ որում նա հստակեցրեց, որ քանի որ Հայաստանը միշտ եղել է ժողովուրդների՝ ինքնորոշման իրավունքի ազատ արտահայտման կողմնակից, ապա այս համատեքստում Կոսովոյի անկախությունը հայկական կողմը ողջունելի է համարում։

Ռուսաստանը այն քիչ երկրներից է, որոնք կոսովյան հարցում Բելգրադի կողմն են անցել։ ԱՄՆ-ն և ԵԽ մի շարք երկրներն, ընդհակառակը, ընդունում են 2008 թվականի փետրվարի 17-ին միակողմանի կերպով հռչակված Կոսովոյի անկախությունը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։