481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+13
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը կարծում է, որ արդար հաղթանակ է տարել նախագահական ընտրություններին
19:21
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը կարծում է, որ արդար հաղթանակ է տարել նախագահական ընտրություններին։

«Այո, ես կարծում եմ, որ արդար հաղթանակ եմ տարել նախագահական ընտրություններին, առավել ևս, որ մինչ այդ տեղի ունեցան նախագահական ընտրությունները, որտեղ ես ստացա ժողովրդի վստահությունը»,- չորեքշաբթի ասաց ՀՀ վարչապետ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը՝ ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշեց, որ խորհրդարանական ընտրություններին ժողովրդից ստացած վստահությունը նրան թույլ է տվել իր թեկնածությունն առաջադրել նախագահի պաշտոնի համար (2007թ. մայիսին խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀ ԱԺ 131 պատգամավորներից 65-ը ՀՀԿ անդամներ են - «Նովոստի-Արմենիա») ։

Միաժամանակ Սարգսյանն ընդգծեց, որ այն ժամանակ ինքը հնարավորինս ազնիվ է եղել, այդ թվում՝ բոլոր կուսակցությունների նկատմամբ, որոնք մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին։

«ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո ես ժամկետից շուտ դարձա վարչապետ, ինչը, սակայն, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին չխանգարեց՝ ինձ շնորհավորանքներ ուղարկել։ Պետության առաջին դեմքի կողմից վարչապետի պաշտոնի կապակցությամբ արված շնորհավորանքը խոսում է նրանց գնահատականի մասին»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետն ավելացրեց, որ ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունների արդյունքներով միջազգային դիտորդները դրական են գնահատել ընտրական գործընթացը։

«Ոչ ոք չի հերքում թերությունները և չի կարող կանխատեսել, որ հետագայում դրանք կբացառվեն, քանի որ նման երևույթներ բացառված չեն աշխարհի որևէ երկրում»,- ասաց Սարգսյանը։

Տվյալ առումով վարչապետը նշեց, որ անհրաժեշտ է բարելավել ընտրական համակարգը և բնակչության վերաբերմունքը քվեարկության արդյունքներին։

«Մարտի 1-ի իրադարձությունները չեն բարձրացնի վստահությունը հաջորդ նախագահական ընտրությունների նկատմամբ։ Այստեղ հարկավոր է միայն լավ աշխատանք, որը թույլ կտա փոխել բնակչության կարծիքը»,- ասաց Սարգսյանը։

Միաժամանակ վարչապետը նշեց, որ տեղի ունեցածը չի նշանակում, թե ինքը՝ որպես նախագահ, իրեն խոցված է համարում։

«Կարծում եմ, որ եթե ես անգամ ստանայի ձայների ավելի մեծ տոկոսը, տեղի ունեցած իրադարձությունները, միևնույնն, է այլ ելք չէին ունենա»,- ասաց Սարգսյանը։
 
Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ հավաքելով ձայների 52,82 տոկոսը։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով մահացավ ութ մարդ։ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մարտի 1-ից Երևանում 20-օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: