483.87
+0.05
519.53
-2.51
8.59
+0.1
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ոստիկանություն բերման է ենթարկել 764 մարդ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածով
18:42
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածով բերման է ենթարկվել 764 մարդ, որոնցից 568-ը՝ մարզերում, իսկ 196-ը՝ մայրաքաղաքում, չորեքշաբթի հայտարարեց ՀՀ ոստիկանության մամուլի քարտուղար, փոխգնդապետ Սայաթ Շիրինյանը։
 
Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։ Ընդդիմության ակցիաները մարտի 1-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով զոհվեց մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։

Շիրինյանի խոսքով, Ոստիկանության մարմինները ձերբակալել են 59,  կալանավորել՝ 31, բաց թողել՝ 513 մարդու, ևս 72 քաղաքացու մասին տեղեկությունները դեռևս ստուգման փուլում են։ «Հարուցված քրեական գործերի շրջանակներում 62 մարդ ուղարկվել է դատախազություն և ևս 4-ը՝ Ազգային անվտանգության ծառայություն»,- ասաց նա։

Շիրինյանը նշեց, որ ևս 14 մարդու գործն ուղարկվել է Վարչական դատարան՝ նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու հարցը որոշելու համար։
 
«Բացի այդ, 19 մարդ ուղարկվել է նարկոլոգիական դիսպանսեր՝ ստուգելու համար նրանց արյան բաղադրության մեջ թմրանյութերի առկայությունը, սակայն փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել»,- հաղորդեց Շիրինյանը։

Ոստիկանության մամուլի քարտուղարն ավելացրեց, որ մարտի 1-2-ի զանգվածային անկարգությունների հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածներ են ստացել Ոստիկանության 203 աշխատակիցներ, որոնցից 162-ը՝ Ռազմական ոստիկանության աշխատակից են։

«54 աշխատակից ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք, որոնցից 43-ը՝ հրազենային և բեկորային, և, ինչպես հայտնի է, մեկ ոստիկան զոհվել է։ Այս պահին Ոստիկանության 47 աշխատակից շարունակում է բուժօգնություն ստանալ»,- ասաց Շիրինյանը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։