486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի զանգվածային անկարգությունների մասնակիցների վրա հոգեբանական ճնշում է գործադրվել. դատախազ
18:32
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. Մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ մարդկանց վրա հոգեբանական ճնշում է գործադրվել, այդ թվում՝ ճնշում խոսքերի միջոցով ինչպես առանձին անձանց, այնպես էլ ողջ ամբոխի վրա, չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Արմավիրի մարզի դատախազ, մարտի 1-2 իրադարձությունների քննության և վերլուծության հատուկ դատախազական խմբի ղեկավար Հակոբ Կարախանյանը։

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-2-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով զոհվեց մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։

«Զանգվածային անկարգությունների մասնակիցները օգտագործել են նաև հոգեմետ նյութեր, հոգեբանական ազդեցության միջոցներ, ինչպես օրինակ, օգտագործվել է որոշակի, այսպես կոչված, ծածկագրերի և բառակապակցությունների համադրություն։ Օրինակ՝ «Հայրենիք», «մենք կհաղթենք», «ընտանիք»»,- տեղեկացրեց դատախազը։

Նրա խոսքով, քննությունը նաև ունի տվյալներ, որ ցուցարարների ընդհարումները և ոսըիկանների վրա հարձակումները ուղեկցվել են հատուկ տոնայնության սուլոցներով, որը նրանց մոտ հարձակման ցանկություն էր առաջացնում։

Իրադրության վերլուծությունը, ըստ Կարախանյանի տվյալների, ցույց տվեց, որ հանրահավաքների ժամանակ բաժանվել են բացիկներ, որոնք իբրև թե գրել են ցուցարարների՝ արտասահմանում գտնվող բարեկամները՝ կոչ անելով նրանց շարունակել պայքարը։

«Ազատության հրապարակում բողոքի ակցիաների և հանրահավաքների կազմակերպիչները ղեկավարվել են նախօրոք մշակված գործողությունների ծրագրով, որոնց նպատակն էր՝ կասկածի տակ դնել նախագահական ընտրությունների արդյունքները՝ անկախ դրանց ելքից»,- ավելացրեց դատախազը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: