483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի անկարգությունների մեղավորների դատավարությունը թափանցիկ կլինի. վարչապետ
18:24
12 Մարտի 2008

Երևանի անկարգությունների  մեղավորների դատավարությունը թափանցիկ կլինի։ Այս մասին չորեքշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը։

«Դատավարությունը թափանցիկ կլինի, և բոլորն էլ յուրաքանչյուրի մեղքի աստիճանը տեսնելու հնարավորություն կունենան»,-ասաց Սարգսյանը։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։

Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ցուցարարների միջև բախման։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ից  հրամանագիր է ստորագրել՝ մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին։

«Մարտի 1-ի դեպքերից քիչ ժամանակ է անցել, որպեսզի անկարգությունների մեղավորները կանգնեն օրենքի առաջ, սակայն արդեն քրեական գործ է հարուցված, կան կալանավորվածներ, ձերբակալվածներ, ոմանք հետախուզման մեջ են գտնվում։ Կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր մեղավոր են օրենքի առաջ, պետք է պատասխան տան»,-ասաց Սարգսյանը։

Ընդ որում նա չբացառեց հնարավորությունը, որ գործի բոլոր հանգամանքները պարզելուց հետո դատարանը կարող է մեղմել վճիռը, իսկ նախագահը՝ ներում շնորհել։

«Սակայն հասարակությունը պետք է իմանա՝ ովքեր են կազմակերպիչները և ովքեր են դրանց մասնակցել, որպեսզի հետագայում նմանատիպ դեպքերը բացառվեն»,-ասաց Սարգսյանը։

Վարչապետը նաև մեկնաբանեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կալանավորելու նախապատսրատության մասին շրջանառվող խոսակցությունները։

«Զուտ իրավական տեսանկյունից ես ոչինչ չեմ կարող ասել, և կարծում եմ, որ բոլոր խոսակցություններն այն մասին, թե այսօր կամ վաղը Լևոն Տեր-Պետրոսյանը կկալանավորվի, չի համապատասխանում իրականությանը ճիշտ այնքան, որքան հայտարարություններն այն մասին, թե ոչ ոք չի համարձակվի կալանավորել նախկին նախագահին»,-չորեքշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սերժ Սարգսյանը։

Նա նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը կորոշի ժողովուրդը, սակայն ոչ հիմա, քանի որ բացի իրավական պատասխանատվությունից կա նաև և բարոյական և պատմական պատասխանատվությունը։

«Ես դատավոր չեմ և ոչ էլ դատախազ և մտադիր չեմ նրանց գործին խառնվել, հատկապես հիմա։ Սակայն դուք, անկասկած, ներկա իրադարձությունների պատմական գնահատականի վկաները կլինեք»,-ասաց Սարգսյանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։