484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի անձի վերաբերյալ ՀՀ նախագահի և վարչապետի կարծիքները կարող են տարբեր լինել
18:10
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանի անձի վերաբերյալ ՀՀ նախագահի և վարչապետի կարծիքները կարող են տարբերվել, չորեքշաբթի ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

«ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը կարող է տարբերվել իմ կարծիքից»,- ասաց Սարգսյանը։

2007թ. ապրիլի 27-ին Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԺ նախկին խոսնակ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին դավաճան անվանեց։

Այդ հայտարարությունը նա արեց ԶԼՄ-ների կողմից՝ Բաղդասարյանի և Հայաստանում Մեծ Բրիտանիայի փոխդեսպան Ռիչարդ Հայդի խոսակցության ձայնագրության վերծանման հրապարակումից հետո, որտեղ Բաղդասարյանը փորձում էր իր բրիտանացի զրուցակցին համոզել, որ միջազգային դիտորդների խիստ և բացասական գնահատականը շատ ավելի կարևոր է խորհրդարանական, քան նախագահական ընտրություններից հետո։

Վարչապետը նշեց, որ խորապես համոզված է, որ ցանկացած մարդ, որն ուզում է լուրջ փոփոխությունների կատարել հասարակության մեջ, պետք է նախապես գնահատի իր հնարավորությունները։

«Ես միշտ ղեկավարվել եմ նման սկզբունքով, հնարավոր է, որ դա ինձ   պատերազմն է սովորեցրել։ Հենց այդ պատճառով խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո (2007թ. մայիս և 2008թ. փետրվար – «Նովոստի-Արմենիա») ես փորձեցի կառավարության ձևավորման մեջ ներգրավել առավելագույն թվով քաղաքական ուժեր»,- ասաց Սարգսյանը։

Նա նշեց, որ իր ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը կարող էր ինքնուրույն ձևավորել կառավարությունը, սակայն որոշում է ընդունել հրավիրել մյուս կուսակցություններին ևս, այդ թվում՝ «Բարգավաճ Հայաստան», ՀՅԴ կուսակցություններին, մի քանի անկուսակցական նախարարների, որպեսզի բարձրացնի ռեսուրսները։

«Ես նաև հիմա եմ բոլորին համագործակցության կոչ արել, և գրեթե բոլորն արձագանքնել են իմ կոչին, բացի մեկ մարդուց»,- ասաց Սարգսյանը։

«Օրինաց երկիր» կուսակցությունը, որի նախագահը նախկին նախագահի թեկնածու, ԱԺ նախկին խոսնակ Արթուր Բաղդասարյանն է, փետրվարի 29-ին միացել է իշխող կոալիցիային, որի կազմում են ՀՀԿ և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները։ Համաձայնագրի շրջանակներում Բաղդասարյանին առաջարկվել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը նա ընդունել է։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: