487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+9
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում հայկական ընդդիմության հրահրած անկարգությունները նախապես պատրաստված են եղել
18:00
12 Մարտի 2008

Երևանում մարտի 1-2-ին ընդդիմության կողմից հրահրված զանգվածային անկարգությունները նախապես ծրագրված էին և մտնում էին նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների գործողությունների ընդհանուր ծրագրի մեջ, հայտնեց Հայաստանի Հատուկ քննչական ծառայության հատուկ կարևորության գործերի քննիչ Վահագն Հարությունյանը։

«Երևանում մարտի 2-ի զանգվածային անկարգությունները ցուցարարների գործողությունների շարունակությունն էին, որոնք սկսվել էին մարտռ 1-ին Ազատության հրապարակում՝ անտեսելով իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջները»,-ասաց Հարությունյանը չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, Հայաստանի ՀՔԾ անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 1-ին Ազատության հրապարակում նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմնակիցները, խախտելով օրենքով սահմանված  կարգը, անօրինական զանգվածային հավաքներ էին անցկացնում, որը զուգակցվում էր զենքի ձեռքբերումով և կրումով, իշխանության ներկայացուցիչների հանդեպ բռնության կիրառումով։

Ինչպես ներկայացրեց քննիչը, հրապարակում հավաքվել են նախապես ընտրված անձինք, որոնց պարտականությունների մեջ մտնում էր զանգվածային անկարգությունների և ընդհարումների  հրահրումը։

Հարությունյանը տեղեկացրեց, որ ցուցարարների համար նախապես պատրաստվել էին անկարգություններն հարմարեցված գործիքներ, մահակներ, երկաթե ձողեր, հատուկ մետաղյա սրածայր գնդեր։

«Դրանից բացի գործի են դրվել ձեռքի տակ եղած միջոցները՝ ասֆալտի կտորներն ու սալաքարերը, նստարանների փայտերը։ Սա ապացուցում է, որ զանգվածային անկարգությունները կազմակերպվել և ծրագրվել են նախապես»,- ընդգծեց նա։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ, քայլերթեր՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որում հաղթել է գործող վարչապետ Սերժ Սարգսյանը։ Բողոքի ցույցերը վերածվեցին անկարգությունների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների և ցուցարարների միջև բախման։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ից  հրամանագիր է ստորագրել մայրաքաղաքում 20 օրով արտակարգ դրություն մտցնելու մասին՝ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ և 117-րդ հոդվածի 6-րդ կետերով (պետության և բնակչության անվտանգության սպառնալիք)։

Հայաստանի Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ է հարուցել իշխանությունը բռնի ուժով զավթելու և սահմադրական կարգի խախտմանն ուղղված զանգվածային անկարգությունների փաստի առթիվ։

Երևանի անկարգություններին մասնակցելու համար հետախուզում է հայտարարվել խորհրդարանի պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի և Սասուն Միքայելյանի, ինչպես նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։