482.36
-0.38
568.99
-1.66
8.19
-0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ նախագահը մտադիր է մեղմացնել Երևանում հայտարարված արտակարգ դրությունը. Քոչարյան
17:51
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Ռոբերտ Քորաչյանը մտադիր է մոտ ապագայում մեղմացնել Երևանում հայտարարված արտակարգ դրության պայմանները։

«Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան ես հրամանագիր կստորագրեմ, որը կփոխի մոտեցումը։ Այժմ արտակարգ դրության շրջանակներում մենք նշում ենք, թե ինչ կարելի է անել, իսկ նոր հրամանագրում կնշենք, թե ինչ չի կարելի անել»,- չորեքշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց նա։

Նախագահի խոսքով, այդ սահմանափակումները շատ նեղ կլինեն և կվերաբերեն միայն սադրիչ գործողություններին և սուտ տեղեկատվության տարածմանը։

Քոչարյանը լրագրողներին հավաստիացրեց, որ ԶԼՄ-ները ավելի ազատ կգործեն՝ իրենց կարծիքները, մոտեցումները և վերլուծությունները արտահայտելիս։

«Պարզապես անհրաժեշտ կլինի ավելի ուշադիր լինել, հաղորդել միայն ճշտված տեղեկատվություն։ Դուք պետք է ավելի մեծ պատասխանատվության զգացում ունենաք, որպեսզի ձեր գործունեությունը չվնասի երկրի կայունությանը»,- ասաց նա։

Հայաստանի ընդդիմությունը, Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից Երևանի Ազատության հրապարակում հանրահավաքներ էր անցկացնում՝ բողոքելով նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնցում հաղթել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը։

Ընդդիմության ակցիաները մարտի 1-2-ին վերածվեցին անկարգության և հանգեցրեցին իրավապահ մարմինների և ցուցարարների ընդհարումների, որոնց հետևանքով զոհվեց մեկ ոստիկան և յոթ քաղաքացի։

Հաշվի առնելով հանրապետությունում ստեղծված դրությունը՝ ՀՀ նախագահի հրամանով մարտի 1-ից Երևանում 20 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարվել։ Մասնավորապես, հրամանագրում նշվում է, որ ԶԼՄ-ների պետական և ներքաղաքական հարցերին անդրադարձող հրապարակումները պետք է լինեն բացառապես պաշտոնական տեղեկատվության շրջանակներում։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:47
16 Դեկտեմբերի 2017
Արձանագրությունների ստորագրումից հետո էլ, այսօր էլ գնդակը թուրքական կիսադաշտում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածելցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ Թուրքիայի վերջին հայտարարության վերաբերյալ:
17:36
15 Դեկտեմբերի 2017
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը խոսել է ԵՄ–ի հետ ստորագրված համաձայնագրի դրական կողմերի մասին
Նա ընդգծեց նաև, որ հայկական իշխանությունները գործադրում են անհրաժեշտ բոլոր ջանքերը, որպեսզի երկրի քաղաքացիները ավելի շուտ զգան համաձայնագրի դրական ազդեցությունը:
13:09
15 Դեկտեմբերի 2017
Թուրք լրագրողը հարձակվել է հայ քաղաքագետի վրա «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում (ՎԻԴԵՈ)
Թուրք լրագրողը «Զվեզդա» հեռուստաալիքի «Process» (Процесс) հաղորդման ժամանակ հարձակվել է հայ քաղաքագետ Սարգիս Ծատուրյանի վրա:
20:09
14 Դեկտեմբերի 2017
Հայաստանի դիրքորոշումը հայ–թուրքական արձանագրությունների հարցում անփոփոխ է. ԱԳՆ
Հայաստանի դիրքորոշումը Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման արձանագրությունների հարցում անփոփոխ է մնում:
19:21
14 Դեկտեմբերի 2017
Թուրքիան հայտարարել է, որ հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրություններին
Թուրքիան պահպանում է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված արձանագրությունների նկատմամբ իր հավատարմությունը:
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։