478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+22
Եղանակը Երևանում
Հայ
PWC ընկերության մուտքը Հայաստան թույլ կտա բարձրացնել մրցակցությունը աուդիտորական ընկերությունների միջև. Ֆինանսների նախարարություն
17:32
12 Մարտի 2008

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի./Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային աուդիտորական և խորհրդատվական առաջատար ընկերություններից մեկի՝ PricewaterhouseCoopers (PWC) ընկերության մուտքը Հայաստան թույլ կտա բարձրացնել երկրում գործող աուդիտորական ընկերությունների մրցակցության մակարդակը, չորեքշաբթի Երևանում հայտարարեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը՝ PWC-ին հանձնելով հանրապետությունում աուդիտորական գործունեություն ծավալելու արտոնագիրը։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում գտնվող առաջատար աուդիտորական և խորհրդատվական ընկերությունների եզրակացություններն ու հաշվետվությունները հիմնարար են՝ խոշոր ներդրումային ընկերությունների և ձեռնարկությունների համար։

«PWC-ի մուտքը Հայաստան նոր խթան կլինի Հայաստանի աուդիտորական շուկայի զարգացման համար»,- ասաց նա։

Իր հերթին Հայաստանում PricewaterhouseCoopers (PWC) ընկերության գործադիր գործընկեր Քլիֆորդ Այզակը (Clifford Issak) նշեց, որ մյուս բոլոր երկրներում PWC-ի ներկայացուցիչներն աշխատում են այլ խոշոր աուդիտորական և խորհրդատվական ընկերությունների հետ, մասնավորապես՝ KPMG, Grant Thornton Amyot և Ernst&Young ընկերությունների հետ։

«Մենք հաշվի ենք առնում նրանց ներկայությունը և կարծում ենք, որ նրանք մրցունակ են շուկայում։ Հայաստանում մեր գործունեության մեջ մենք մեկ նպատակ ենք հետապնդում՝ հաճախորդներին մատուցել պահանջարկ ունեցող ծառայություններ»,- ընդգծեց նա։

Մարտի 12-ին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը համաշխարհային առաջատար աուդիտորական և խորհրդատվական ընկերություններից մեկին՝ PricewaterhouseCoopers-ին հանրապետությունում աուդիտորական գործունեություն ծավալելու արտոնագիր հանձնեց։

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տվյալներով, այսօր մեր երկրում գործում է 31 աուդիտորական տեղական և միջազգային ընկերություն և աուդիտի ոլորտում 4 մասնավոր ձեռնարկատեր, այդ թվում միջազգային այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են KPMG-ը և Grant Thornton Amyot-ը։

2007թ. հանրապետությունում 700 պայմանագիր է կնքվել՝ աուդիտորական գործունեություն իրականացնելու և ծառայություններ մատուցելու մասին։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: