482.59
-0.3
543.3
+1.98
8.53
-0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում քննարկում են Պեկինի օլիմպիադային հայ մարզիկների նախապատրաստման գործընթացը
16:01
12 Մարտի 2008

Երևանում չորքեշաբթի մեկնարկեց Պեկինի ամառային օլիմպիական խաղերին մարզիկների նախապատրաստման մասին մեկօրյա սեմինարը։

Ինչպես բացման ժամանակ հայտնեց Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, միջոցառման ընթացքում կքննարկվեն հայ մարզիկների և հավաքականների՝ առաջիկա օլիմպիադային պատրաստվելու և մասնակցելու ծրագրերը։

Նրա խոսքերով, նշված աշխատանքներում ներգրավված են մարզիչներ, բժիշկներ և հենց մարզիկները, ինչպես նաև այս ոլորտի արտասահմանյան փորձառու մասնագետներ։

«Մինչև խաղերի սկիզբը քիչ ժամանակ է մնացել, և պետք է արժանավայել ելույթի պատրաստվել» ,-ասաց նա։

Գրիգորյանը նաև տեղեկացրեց, որ նման սեմինարները պաբերաբար կանցկացվեն՝ տարին 2-3 անգամ՝ ոչ միայն Պեկինի օլիմպիադային պատրաստվելու, այլև ուրիշ՝ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին պատրաստվելու համար։

«Այս սեմինարների նպատակը տեղի մասնագետներին մարզական բժշկության   համաշխարհային նորագույն մոտեցումներին և մարզչական գործին ծանոթացնելն է լինելու»,- նշեց նախարարը։

Սպորտային գիտությունների դոկտոր Վահան Շաքարյանն իր հերթին նշեց, որ սեմինարն անցկացվում է երկու բաժնով՝ մարզչական և բժշկական։

Նրա խոսքերով, սեմինարի ավարտից հետո մասնակիցները կծանոթանան սպորտային բժշկության նորագույն տեխնոլոգիաների հետ։

«Մեկուկես ամսից հայտնի կլինեն օլիմպիական խաղերի բոլոր մասնակիցները, և արդեն այժմ պետք է հաշվի առնել բոլոր հնարավոր գործոնները, որոնք կարող են ազդել մարզիկի ելույթի վրա»,-ասաց նա։

Փորձագետի խոսքերով, պետք է ճիշտ հաշվի առնվի, մասնավորապես, մարզիկների սննդակարգը, Պեկինի կլիմայական գործոնները՝ ծովի մակարդակը, ճնշումը և օդի հարաբերական խոնավաությունը, նույնիսկ մարզասրահների օդորակիչների աշխատանքը։

Ընդ որում Շաքարյանը նշել է Հայաստանի ողջ օլիմպիական հավաքականի թիմային աշխատանքի՝ մարզիկների, մարզիչների և սպորտային բժիշկների համագործակցության կարևորությունը։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության տվյալներով, հայ մարզիկներն արդեն 15 ուղեգիր են նվաճել՝ Պեկինի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, այդ թվում՝ բռնցքամարտ, ըմբշամարտ, ծանրամարտ, ձյուդո և հրաձգություն մարզաձևերում։ Սակայն սպորտի նախարար Արմեն Գրիգորյանը հուսով է, որ Պեկինի Օլիմպիադային Հայաստանը կնեկայացնի մինչև 25 մարզիկ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա:
11:26
03 Մայիսի 2017
Ի՞նչ պաշտոն կզբաղեցնի Արփինե Հովհաննիսյանը և ո՞վ կփոխարինի նրան նախարարի պաշտոնում
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն առաջիկայում հրաժարական կտա զբաղեցվրած պաշտոնից։
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ: